Ըստ @Tzhvzhik կոչվող տելեգրամ կանալի Կրեմլի աղբյուրները հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի տնտեսությունը վերականգնելու մանրամասն հնգամյա ծրագիր: Քոչարյանին ներկայացվել են Հայաստանի յուրաքանչյուր մարզի ոլորտային զարգացման փորձագիտական վերլուծություններ, ներդրումային հատուկ նախագծեր:
@Tzhvzhik- ի նույն աղբյուրները հայտնել են, որ Նախագահին ներկայացվել են հայկական բանակի մարտունակությունը վերականգնելու ծրագրեր, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակը բարեփոխելու տարբերակներ:
Ծրագրերը հայ հասարակությանը կներկայացվեն նախընտրական քարոզչության օրերին:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ընտրությունները կվերածվեն ոչ միայն պոպուլիզմի և իրավասության բախման, այլև Հայաստանի զարգացման՝ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մոդելների առճակատման:
@Tzhvzhik
Թարգմ.՝ Մելիքյան Զոյա



