Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կրակոցները հիմա սովորական են դարձել, մի ավտոմատի փամփուշտի հեռավորության վրա են Ստեփանակերտն ու Շուշին». Բելլա Լալայան

06/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ տելեգրամյան ալիքները և Արցախի բնակիչները սոցցանցերի իրենց էջերում գրում էին, որ Ստեփանակերտում լսվում են Շուշիից եկող կրակահերթի ձայներ: Այս մասին գրառում էր արել նաև հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կրակոցներ պարբերաբար լինում են, սակայն դա իրենց այլևս չի վախեցնում:

«Կրակոցները հիմա սովորական են դարձել, պարբերաբար լինում են, որովհետև մի ավտոմատի փամփուշտի հեռավորության վրա են Ստեփանակերտն ու Շուշին, կարող է՝ ուզում են վախեցնել, հոգեբանորեն ճնշել, բայց այնպես չէ, որ մենք դրանից վախենում ենք, կրակոցներ են, էլի: Չենք ասում, որ բացարձակ ուշադրություն չենք դարձնում դրան, բայց դա այն բանը չէ, որ խուճապի մատնվենք, վախենանք: Մենք ռեալ ընդունում ենք իրավիճակը, որ մենք թուրքերի հետ, եթե օդայինով հաշվենք, 1-2 կմ հեռավորության վրա ենք: 90-ականների պատերազմի ժամանակ մեր տանը՝ կահույքի վրա, պատերին, առաստաղին, ամեն տեղ ավտոմատի կրակոցների հետքեր կար, մենք գիտենք, որ այդ հեռավորության վրա ենք: Չգիտեմ, թե ի՞նչ կրակոցներ են եղել, չեմ կարող գնահատական տալ, բայց դա արդեն պարբերաբար է կրկնվում, հետո պարզում ենք, որ թուրքերն են կրակում: Լինում է, որ թաղամասերի ուղղությամբ են կրակում, համացանցում էլ է տարածվում, հիմնականում Շոշ գյուղի ուղղությամբ, լինում է, որ ուղղակի օդ են կրակում: Չեմ կարող ռեալ գնահատական տալ, ուղղակի կարող ենք ենթադրություններ անել, կարող եմ կարճ ասել, որ մենք դրանից չենք վախենում»,- ասաց Լալայանը:

168.am-ը, իմանալու համար, թե ի՞նչ կրակոցներ են եղել, արդյոք թիրախավորվե՞լ են խաղաղ բնակավայրերը, կապ հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ:

Նա հորդորեց դիմել Պաշտպանության բանակի մամուլի բաժին: ՊԲ-ից էլ խորհուրդ տվեցին հետևել իրենց պաշտոնական կայքին, միևնույն ժամանակ պնդելով, եթե հաղորդելու տեղեկություն լինի, այնտեղ էլ կտեղադրեն:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրգործ. Գոռ Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հաջորդ գրառումը

Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական