Վլադիմիր Զելենսկին գրեթե կործանման է հասցրել Ուկրաինան, X սոցիալական ցանցում ասել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը։
«Ծաղրածու արքայազն բռնապետը Ուկրաինային այնպիսի դրության մեջ է դրել, որ կործանման եզրին է»,- գրել է նա։
Դիտորդի կարծիքով՝ երկրում տիրում է կոռուպցիան, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հսկայական կորուստներ են կրում։ Միևնույն ժամանակ, Կիևի ռեժիմի ղեկավարը շարունակում է պնդել, որ իբր կկարողանա վերջնական հաղթանակ տանել։
Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 20-ին։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային մարտի 31-ին, իսկ երկրի նորընտիր ղեկավարի երդմնակալությունը մայիսին։
Քվեարկությունը չեղարկվել է՝ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Կիևի ռեժիմի ղեկավարը հայտարարել է, որ այժմ ընտրությունների ժամանակը չէ՝ կոչ անելով վերջ տալ այս հարցին։
Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, Զելենսկու լեգիտիմությունը հնարավոր չէ վերականգնել որևէ հնարքներով։ Նրա խոսքով, Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը մնում է Գերագույն Ռադան ու նրա խոսնակը։