Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոսովոյի ու Սերբիայի միջև լարվածությունը գնալով աճում է

30/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն մի քանի օր է՝ Կոսովո-Սերբիա սահմանին լարված իրավիճակ է։ CNN-փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի զորքերը երկուշաբթի օրը ուժեղացրել են պարեկությունը Կոսովոյում սահմանային անցակետերի մոտ, որոնք անցած շաբաթվանից ի վեր արգելափակվել են տեղացի սերբերի կողմից։ Սերբերի զայրութի պատճառը եղել է Կոսովոյի իշխանությունների որոշումն արգելել  սերբական պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը երկիր՝ պահանջելով փոխարինել դրանք ժամանակավոր համարներով¹:

Կոսովոյի իշխանությունները հայտարարում են, որ իրենք պարզապես պատճենում են սերբական ոստիկանության ծրագիրը, որի շրջանակներում տարիներ շարունակ Սերբիա մուտք գործելիս հանվում էին Կոսովոյում գրանցված պետհամարանիշները, քանզի Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, հետևաբար՝ նաև նրա կողմից տրամադրված համարանիշների օրինականությունը։
Հակադրությունն արդեն իր բռնի դրսևորումներն էլ է ունեցել։ Կոսովոյի հյուսիսում ներքին գործերի նախարարության 2 շինություններ, այդ թվում՝ մեքենաների գրանցման կետը հարձակման են ենթարկվել։

FRANCE 24-ի հաղորդմամբ էլ՝ պատերազմից ի վեր առաջին անգամ շաբաթ-կիրակի օրերին սերբական ռազմական ինքնաթիռները թռիչք են իրականացրել Կոսովոյի սահմանի երկայնքով, իսկ երկուշաբթի օրը սերբական բանակը չորս զրահամեքենա է տեղակայել Յարինջե անցակետից ընդամենը 2 կմ հեռավորության վրա²:

ՆԱՏՕ-ի ուղղաթիռները ևս մի քանի օր է, ինչ կանոնավոր թռիչքներ են իրականացնում այդ հատվածում։ ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ ուժերը, որ հայտնի են որպես Կոսովոյի ուժեր (KFOR), հայտարարել են, որ «ուշադիր հետևում են Կոսովոյի իրադրությանը և շարունակում են մնալ կենտրոնացած … ապահովելու անվտանգ և ապահով միջավայր ու շարժման ազատություն բոլոր համայնքների համար»:

✍🏻 Աստղիկ Մմացականյան

➖➖➖➖
¹ https://edition.cnn.com/2021/09/28/world/nato-patrols-kosovo-serbia-border-intl/index.html
² https://www.france24.com/en/live-news/20210927-nato-steps-up-patrols-as-kosovo-serbia-tensions-soar?fbclid=IwAR1-d5Ai1r8466bIPQv6CQPYPJYavsJT2rkDxdu6IGnwM2Ymavi2bl_b7ZY
➖➖➖➖

©️ #ՓԱԿԱԳԻԾ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են ատրճանակներ, հրացաններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցներ

Հաջորդ գրառումը

Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննվի. փաստաբան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննվի. փաստաբան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական