Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոռնիձոր այցելողները տեսնում են, թե ինչ է կատարվում և հավաստի տեղեկություններ են ստանում Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մասին. Վարդան Սարգսյան

05/08/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը կառուցողական չի համարում ադրբեջանական կողմից հնչող արձագանքները Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը նշեց, որ հաճախ փորձեր են արվում այդ նախաձեռնությունը դարձնել տարաբնույթ շահարկումների թեմա, մինչդեռ Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը:   

«Հումանիտար բեռներով լի ավտոշարասյունը շարունակում է նույն տեղում մնալ, որտեղ կայանել էր դեռ տասնմեկ օր առաջ: Ինչպես նշվել էր ի սկզբանե՝ մեր նպատակը զուտ մարդասիրական բնույթի այս նախաձեռնության իրականացումն է, որի ուղղությամբ շարունակում ենք քայլեր ձեռնարկել: Վերջին 11 օրերի հիմնական արձանագրումն այն է, որ նախաձեռնության հանդեպ ինչպես միջազգային, այնպես էլ մեր հանրության շրջանում հարաճուն ուշադրության և հնչեղության աճ կա: Ասվածի վկայությունն են դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը Կոռնիձորի հատված, ինչպես նաև տարբեր երկրների պետական ատյաններից և խորհրդարանականների կողմից հնչող հայտարարությունները, որոնցում հստակ և հասցեական կոչ է արվում Ադրբեջանին, որպեսզի վերջինս բացի Լաչինի արգելափակված միջանցքը»,- ասաց Սարգսյանը:  

Նրա խոսքով՝ Կոռնիձորի հատված այցելողներն իրականում տեսնում են, թե ինչ է կատարվում և հավաստի տեղեկություններ են ստանում Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մասին:

«Հետաքրքրությունը մեծ է նաև միջազգային լրատվամիջոցների կողմից: Տարբեր երկրների բազմաթիվ լրագրողներ վերջին օրերին այցելել են այս հատված և իրենց աչքերով հավաստիացել, որ այս պահին հումանիտար բեռների հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի երկու բնակիչների առևանգման դեպքերին՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչն ընդգծեց, որ այդ քայլերը միանշանակ չեն կարող նպաստել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ու հումանիտար նախաձեռնության իրականացմանը:

«Հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Հայաստան տեղափոխվող քաղաքացու դեպքն ի ցույց է դնում, թե Ադրբեջանն ինչպիսի վերաբերմունք ունի հումանիտար բնույթի հարցերի կարգավորման վերաբերյալ, քանի որ բուժօգնություն ստանալու իրավունքից քաղաքացուն զրկելը կոպտագույն խախտում է: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարության հումանիտար նախաձեռնության շուրջ միջազգային հանրության ուշադրության աճն ու ստեղծված իրավիճակի գիտակցումը՝ լինի կոչերի, թե հստակ գործողությունների տեսքով, իսկապես կնպաստեն Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ու հումանիտար բեռների տեղափոխմանը դեպի Լեռնային Ղարաբաղ»,- եզրափակեց Սարգսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաքվեն» հավանաբար ԱԺ կմտնի սեպտեմբերին

Հաջորդ գրառումը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025
Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է. «Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում),...

ԿարդալDetails

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական