Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Կոչ Իրանին՝ չփակել Հորմուզի նեղուցը. Իրանի դեմ ռազմական գործողություններ այս պահին չեն նախատեսվում. Ռուբիո

Եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը, դա կառաջացնի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև այլ երկրների արձագանքը և կլինի լուրջ սրացում, Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Միացյալ Նահանգները կոչ է անում Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը, Fox News-ին ասել է պետքարտուղար Ռուբիոն։

Ռուբիոյի խոսքով՝ չնայած Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի վերաբերյալ, Միացյալ Նահանգները պատրաստ է վաղը ևեթ վերսկսել բանակցություններն այդ թեմայով։ Մարկո Ռուբիոն խոսել է ԱՄՆ ապագա ծրագրերի մասին՝ նշելով, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ այս պահին չեն նախատեսվում:

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձը «ինքնասպանություն» կլինի Իսլամական Հանրապետության տնտեսության համար։