Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ստեղծված իրավիճակում հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից. Արցախի պետնախարար

08/08/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անգամ այս պայմաններում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր զբաղված են դատարկախոսությամբ, հիմնական զբաղմունքը պետության ու պետական մարմինների հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելն է․ գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Հարգելի հայրենակիցներ՝

Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ աշխատանքի զգալի մասը կատարվում է առանց բարձրաձայնելու եւ լուռ, իսկ կան մի շարք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով անհնարին է լինում հրապարակային խոսելը: Այդ աշխատանքը կատարվում է բազմաթիվ համակարգային, կադրային, մարդկային որակների հետ կապված խնդիրների առկայության պայմաններում, որոնց մասին գրեթե չենք խոսում:

Բայց անգամ այս պայմաններում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր զբաղված են դատարկախոսությամբ, հիմնական զբաղմունքը պետության ու պետական մարմինների հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելն է, բացարձակ անտեղյակ լինելով պետական կառավարումից եւ ստեղծված իրավիճակի խորքային պատկերից, խնդիրների բազմազանությունից ու քանակից, կեղծ հեղինակություն ձեռք բերելու համար անընդհատ հնչեցնում են անպատասխանատու ու անհիմն քննադատություններ պետության հասցեին, օգտագործում գերլարված քաղաքացիների զգացմունքայնությունն ու դրանք փորձում ծառայեցնել անձնական կամ խմբային հետաքրքրություններին:

Ցավոք ծանրաբեռնվածության պայմաններում բազմաթիվ նմանօրինակ երեւույթներ մնում են աննկատ կամ անարձագանք, ինչը երբեմն լրացուցիչ հարմարավետություն է ձեւավորում ոմանց համար՝ հանրությանը մոլորեցնելիս եւ նրանց հույզերը կառավարելիս:

Այդուհանդերձ ցանկանում ենք մի քանի արձանագրումներ կատարել, որոնք կարեւոր նշանակություն ունեն ստեղծված իրավիճակում.

  1. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում, Արցախի 120.000 բնակչության կարիքները հոգալուն զուգահեռ, կառավարության կողմից տարբեր ապրանքների պահեստավորման շնորհիվ է, որ կարողացել ենք կազմակերպել ինչպես նախկին տարիները գերազանցող ծավալներով գարնանացան, այնպես էլ որոշակի բերքահավաք.
  2. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության եւ մեր գյուղական համայնքների բնակիչների կողմից կատարված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր քաղաքացիները կարողանում են ստանալ նվազագույն չափով սնունդ, միրգ ու բանջարեղեն.
  3. Արցախը միայն Ստեփանակերտը չէ, այն խնդիրները, որոնք կան մայրաքաղաքում, իրենց արտահայտությունն ունեն նաեւ շրջաններում.
  4. Հացի եւ մնացած ապրանքների համար մեծ հերթերը պայմանավորված են ձեռք բերվող ապրանքի սակավությամբ, որը հիմնականում առաջանում է սուտ տեղեկությունների տարածմամբ բնակչության մեջ խուճապային տրամադրություններ առաջացնելու հետեւանքով: Դրանք կարգավորելու միակ եղանակը նվազագույն պահանջարկն ապահովելն է, որի ուղղությամբ կառավարությունը շուրջօրյա աշխատանք է իրականացնում:
  5. Կառավարությունը վառելիք տրամադրել եւ տրամադրում է միայն բերքահավաքի եւ երկրի ներքին կյանքի կազմակերպման աշխատանքների համար: Այլ նպատակով որեւէ մեկին վառելիք չի տրամադրվել եւ չի տրամադրվելու.
  6. Յուրաքանչյուր օր ԱՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերում հարյուրավոր կարիքավոր ընտանիքների եւ այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Լինում են օրեր, երբ աջակցության համար ստացված դիմումների քանակը գերազանցում է հազարը եւ անհատական այցելություն է կազմակերպվում գրեթե բոլորի տները:
  7. Բացահայտ սուտ են ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր շրջափակման ընթացքում հումանիտար բեռնափոխադրումներով Արցախ էին բերվել ոչ անհրաժեշտ ապրանքներ: Ավելին, կոռուպցիոն ուղիներով նման ապրանքներ Արցախ տեղափոխելու դեպքերի դեմ միակ պայքարողը եղել է կառավարությունը եւ անձամբ ես:

Մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ստեղծված իրավիճակում հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից, Արցախում պետության եւ պետականության հիմքերի թուլացումը կամ դրան ուղղված քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեղմ ասած՝ հարված թիկունքից, իսկ նման երեւույթներն անթույլատրելի են: Պետական իշխանության էությունը հանրային գոհունակության պայմաններում կառավարում իրականացնելը չէ, պետությունը եւ պաշտոնատար անձինք պետք է ունակ լինեն պատասխանատու կառավարում իրականացնել նաեւ հանրային օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհության պայմաններում, առանց դժվարությունների առաջ ընկրկելու, առանց հուզականությանը տրվելու:

Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց կոչ եմ անում հետեւություններ անել օբյեկտիվ քննադատություններից, բայց երբեք չտրվել բամբասանքներին ու հուզականությանը: Պետք է ամենայն խորությամբ պատկերացնել պատմական այս փուլում մեր ուսերին դրված պատասխանատվության չափը եւ աշխատել առանց նվնվալու եւ տրտնջալու: Հուզականությունն ու դժվարությունները պետք է հաշվի առնել, բայց երբեք չդարձնել կառավարման պայման կամ հիմք:

Շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր անմիջականորեն բախվելով ամենօրյա դժվարություններին ու ստիպված լինելով անցնել դրանց միջով, շարունակում են բարձր գիտակցություն ցուցաբերել, չեն տրվում որեւէ մեկի սադրանքին եւ իրենց դեմքով մնացածների համար նույնիսկ օրինակ են ծառայում»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում սրտի անբավարարությունից մահերն աճել են 66%-ով, չարորակ նորագոյացությունները՝ 23 %-ով, վիժումները՝ 4 անգամ

Հաջորդ գրառումը

Սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Նորություններ

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
Նորություններ

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025

Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը գրում է. Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արամ Սարգսյանը խոսել է իր վարչապետ եղած ժամանակների մասին՝...

ԿարդալDetails

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական