Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կողքիս տարեց մարդուն ծեծեցին, իսկ երիտասարդ աղջկա մեջքին ոստիկանը հարվածում էր ոտքով». Աննա Գրիգորյան

04/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երեկ ժողովրդի նկատմամբ իրականացվածը, իհարկե, իրավական գնահատականի կարժանանա, ես կուզենամ մի քիչ բարոյական և քաղաքական տեսանկյունից գնահատականներ հնչեցնել: Ես ունեմ հստակ պատկերացում այն մասին, որ ոստիկանությանը տրված հստակ հրաման կա, որ անխնա, առանց տարբերակելու՝ ում նկատմամբ պետք է ուժ կիրառվի, ուժ կիրառել նույնիսկ երեխայի, կնոջ, տարեց մարդու նկատմամբ»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը. գրում է 168.am-ը։

Նա պատմեց, որ իր կողքին կանգնած տարեց տղամարդուն ուղղակի գցել էին գետնին ու տասը հոգով ծեծի էին ենթարկում։

«Մինչև մենք հասցրեցինք տարեց մարդուն այդտեղից հանել, արդեն անգիտակից էր, տեղափոխեցին հիվանդանոց: Այն, որ արդեն գետնին հայտնված տարեց մարդուն ծեծի են ենթարկում, դա հստակ ցուցում է, ուրիշ բան չի կարող նշանակել:

Երկրորդ դրվագը. ոստիկանը ոտքով հարվածել է երիտասարդ աղջկա մեջքին, պատճառելով վնասվածք: Երիտասարդ աղջկա մեջքին հարվածելը պետք է արժանանա քաղաքական և բարոյական գնահատականի»,- նշեց պատգամավորը:

Աննա Գրիգորյանը նաև արձանագրեց. «Այն մարդիկ, ովքեր տարիներ առաջ ասում էին՝ ժողովուրդ ջան, ձեր առաջ խոնարհվում ենք, սիրում ենք ձեզ, էսօր ծեծելու ու ջարդելու հրաման են տալիս նույն ժողովրդին: Սա՛ է նրանց իրական դեմքը: Զավեշտալի է տեսնել, թե ինչպես են որոշ ՔՊ–ականներ հազարավոր ոստիկանների մեջքի հետևում, իրենց սենյակներում նստած, ասում՝ մեր սենյակներում ենք, եկեք խոսենք: Բա մենք գնում էինք, ի՞նչն էր խնդիրը: Բա դուք ժողովրդավարության բաստիոն էիք, էս ի՞նչ եղավ ձեզ»:

Նա նաև հավելեց․ «Այս ամենի ֆոնին անչափ կարևոր է, թե ինչպես կարձագանքեն Հայաստանում ԵՄ դեսպանն ու ԱՄՆ դեսպանը: Սպասում եմ նրանց արձագանքին: Համապատասխան նամակներն արդեն ուղարկված են: Սա նաև փորձություն է վերջիններիս համար գնահատական հնչեցնելու՝ իրենք Հայաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքնե՞րն են պաշտպանում, թե՞ Նիկոլ Փաշինյանին ու նրա աթոռը»,- նշեց Աննա Գրիգորյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի գործով կա 13 ձերբակալված. ՔԿ

Հաջորդ գրառումը

Ուկրաինան Հնդկաստանից օգնություն է ակնկալում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Նորություններ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի. Իվետա Տոնոյան,

14/05/2026
Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Հաջորդ գրառումը

Ուկրաինան Հնդկաստանից օգնություն է ակնկալում

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական