Կոլումբիայի նախագահը հայտարարել է Վենեսուելայի վրա ռազմական հարձակման մասին։
«Կարակասը հենց հիմա հարձակման տակ է։ Զգուշացրեք աշխարհին. Վենեսուելան հարձակման տակ է։ Նրանք հրթիռներ են արձակում։
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և ՄԱԿ-ը պետք է անհապաղ հանդիպեն», — գրել է Գուստավո Պետրոն։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից պայթյուններ են լսվում Վենեսուելայի մայրաքաղաքում և այլ վայրերում: Վաշինգտոնը և Կարակասը պաշտոնապես չեն մեկնաբանել իրավիճակը։





