Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ»,- նշեց նա: