Ուկրաինան այս տարի ամերիկյան ռազմական օգնության շրջանակներում կստանա ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերի խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
«Այս տարի Ուկրաինան կստանա Javelin զրահապատ համակարգերի խմբաքանակ»,-ասել է Կուլեբան շաբաթ օրը РБК-Ուկրաինա-ին տված հարցազրույցում:
Նա միաժամանակ չի բացառել, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան կկարողանան համաձայնության գալ մահացու և ոչ մահացու պաշտպանական սարքավորումների այլ տեսակների վերաբերյալ, սակայն չի մանրամասնել:
«Հասկանալի պատճառներով, ես չեմ կարող մանրամասներ հայտնել: Մենք ակնկալում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը Ուկրաինա», – հավելել է Կուլեբան: Ուկրաինային 60 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, նշում է ՏԱՍՍը: