Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով. Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։
Իշխանությունները պատրաստվում են Տավուշի գյուղերի հանձնման հետևանքները «մեղմացնել»՝ նոր ճանապարհներ կառուցելով ու պատեր շարելով։
Կիրանց գյուղը կիսվել է, հետևաբար, գյուղամիջի ճանապարհը չի կարող գործել։
Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։
Ինչպես հայտնի է, Կիրանցի կամուրջը, որը չհանձնելու համար կիրանցեցիները պայքարում էին, մեկ ամսից հանձնվելու է Ադրբեջանին։ Կամրջի հետ թշնամուն է անցնում նաև մեկ կիլոմետրանոց ճանապարհը։
Սա՝ մեկ ամսից։ Բայց այսօրվանից արդեն իսկ կամուրջն ու ճանապարհը մերը չեն ու չեն գործածվում։