Երեկ երեկոյան ԿԳՄՍ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց, որում պահանջում էր դադարեցնել Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում ցանկացած գործունեություն, որը հակասում է օրենսդրությանը:
Նախարարությունը նաև նշել էր, որ Հատիս լեռը որպես Հիսուսի արձանի տեղադիրքի ընտրության վայր լինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստացել է լրատվամիջոցներից:
Շարունակելով ՀՀ նախկին նախագահ, տխրահռչակ Արմեն Սարգսյանի հիմնադրած «ավանդույթները», երբ նա 2020 թ. նոյեմբերի 10-ին հայտարարել էր, թե «մամուլից է տեղեկացել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն», նաև՝ պատերազմի դադարեցման պայմանների մասին, ԿԳՄՍ-ն, սակայն, որոշել է խմբագրել մամուլից տեղեկություն ստանալու հատվածը, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
Այսպես` «Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից» պարբերությունից հեռացվել է նախադասության վերջին մասը:
Նյութը` Yerkir.am-ի