Չգիտեմ՝ ինչ կլինի փոխարժեքի հետ, դա ոչ ոք չգիտի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ կանխատեսումները բարդանում են նրանով, որ հատկապես բարձր է էմոցիոնալ ֆոնը:
«ԿԲ ինտերվենցիան իրականացվել է ընդամենը մեկ եւ ոչ մեծ ծավալով»,-նշեց նա:
Նշենք, որ շարունակվում է ազգային արժույթի անկումը: Ներկայումս 1 դոլարը բանկերը վաճառում են 530 դրամով: Արցախում ռազմական գործողությունների սկզբից դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքն աճել է 37 դրամով:
News.am