Չորս ամիս առաջ ամերիկյան զենքի կրճատումից հետո ժամանակն է, որ նախկին ծավալը վերականգնվի. Հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստում։
«Մոտ չորս ամիս առաջ ԱՄՆ-ից Իսրայել եկող զենքի կրճատում եղավ, մենք խնդրեցինք մեր ամերիկացի ընկերներին արագացնել մատակարարումները, դա կրկնեցինք պարբերաբար՝ ամենաբարձր մակարդակով, ստացանք տարբեր բացատրություններ: Մի բանի չհասանք՝ ընդհանուր առմամբ իրավիճակը չի փոխվել, հուսով եմ և հավատում եմ, որ մոտ ապագայում այս հարցը կլուծվի»,- ասել է Նեթանյահուն։