44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննսիայանի մայրը՝ Կարին Տոնոյանը, գրում է․
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում հնչեցրել եմ, որ երկրի ճգնաժամային կառավարումը ենթադրում է ռեսուրսների մոբիլիզացիա: Իմ խոսքում ես պարգևավճարները բերել եմ օրինակ առ այն, որ դրանք վերացվելու են, և այդ գումարները ուղղվելու են մեր պաշտպանական կարողությունների բարելավմանը: Սրա առնչությամբ հաղորդավարը կարծիք է հայտնել այդ գումարների փոքր լինելու վերաբերյալ: Ի պատասխան, հայտնել եմ, որ ցանկ կներկայացնեմ:
Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված պարգևատրումների չափերը` ըստ պետական մարմինների (Պարգևատրումներ, ներառյալ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ, ներառված չեն աշխատավարձերը և հավելավճարները):
Հարգելի քաղաքացիներ, ինչպես տեսնում եք, Հայաստանի պետական համակարգը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միայն պարգևավճարների վրա 2022 թվականին պլանավորել է ծախսել ավելի քան 38 միլիարդ դրամ, որը կազմում է ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար (ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ներկայի 425 փոխարժեքով հաշվարկված):
Հարյուրավոր միլիարդների են հասնում պետական համակարգի այն ծախսերը, որոնք պատերազմում գտվող պետության համար անթույլատրելի են: Դրանց թվում են այն ծախսերը, որոնք ուղղվում են ծառայողական մեքենաներին, դրանց սպասարկմանը, գործուղումներին, գրասենյակային սարքերին և սարքավորումներին և ընդհանրապես ուռճացված պետական համակարգի սպասարկմանը: Առանց չափազանցության այդ գումարները հարյուրավոր միլիարդներ են կազմում, և պատերազմի մեջ գտնվող պետությունը պարտավոր է դրանք վերանայել և ուղղել երկրի պաշտպանական կարողությունների զորացմանը:
Մեր պատկերացրած անցումային կառավարությունը, դադարեցնելու է բոլոր ոչ առաջնային ծախսերը, այդ թվում վերոնշյալները և ուղղելու է դրանք մեր բոլորիս անվտանգության զորացմանը` մեր բանակի ամրացման գործին:
Թվերը տրամադրել է Հովհաննես Ավետիսյանը
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված ՀՀ պետական բյուջեի պլանային ցուցանիշներ