Երեքշաբթի, Օգոստոսի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցին. Ընդհանուր 6 միլիոն դոլար՝ պետբյուջեից

01/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը, գրում է «Ազատությունը»։

Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։

Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։

37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։

Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։

Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։

Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։

6 միլիոն դրամ հատկացվելու է գնումների հետ կապված խորհրդատվական ծառայության, 4.4 միլիոն՝ իրավական խորհրդատվության, նույնքան էլ՝ հաշվապահական ծառայությունների համար։ «Դոպինգ սփեյս»-ն արտիստին դիմավարողին պլանավորվում է վճարել 1 միլիոն 320 հազար դրամ, համերգի տրանսպորտային պատասխանատուին՝ 2.5 միլիոն դրամ, սննդի սպասարկման մենեջերին 2.3 միլիոն դրամ։ Տարածքում լինելու է նաև «օպերացիոն գործընթացների ղեկավար», ով կստանա 3.5 միլիոն դրամ աշխատավարձ մեկ համերգի համար, գեներատորների պատասխանատուն՝ 3 միլիոն դրամ։ «Դոպինգ սփեյս»-ը նախատեսում է 8.5 միլիոն դրամ ծախսել մեքենաների վարձակալության, ուղևորափոխադրման համար։

Ընդ որում, չնայած նախորդ համերգի և այս մեկի միջև երկու տարի է անցել, փոխվել են աստղերը, ժանրերը, հոնորարները, բայց զարմանալի զուգադիպությամբ, Լոպեսի համերգի նախահաշիվը վերջում կազմել է ճիշտ այնքան, որքան 2023-ին այդ նույն ընկերությունը ստացել էր կառավարությունից Սնուփ Դոգի համար։

«Դոպինգ սփեյս»-ն այդպես էլ հետ չտվեց բյուջեի փողերը

2023-ի ամռանը կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար տրամադրեց «Դոպինգ սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգի համերգի համար, սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման ու հայաթափման հետևանքով այն այդպես էլ չկայացավ։

«Ազատություն»-ը մարտից գրագրության մեջ էր Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ՝ Սնուփ Դոգի տապալված համերգի հարցով։ Սակայն նախարարությունից այդպես էլ հստակ չեն պատասխանել գրավոր հարցերին, թե համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունից ինչու հետ չեն ստացել հատկացված 6 միլիոն դոլարը և հետ չստանալով՝ ինչու դատական գործընթաց չեն նախաձեռնել ընկերության դեմ։ Նման հնարավորություն էր տալիս «Դոպինգ սփեյս»-ի և ԿԳՄՍՆ-ի միջև կնքված պայմանագիրը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական գազը օգոստոսի 2-ին կարտահանվի Սիրիա

Հաջորդ գրառումը

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը հետևանք է իշխանության եկեղեցահալած քաղաքականության

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահին

19/08/2025
Նորություններ

Հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել ՀՀ-Իրան հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերութան մակարդակի. Փաշինյան

19/08/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդես են գալիս հայտարարություններով

19/08/2025
Միջազգային

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

19/08/2025
Հաջորդ գրառումը

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը հետևանք է իշխանության եկեղեցահալած քաղաքականության

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահին

19/08/2025

Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարությունների առանցքային առաջնահերթություններից են։ Այդ...

ԿարդալDetails

Հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել ՀՀ-Իրան հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերութան մակարդակի. Փաշինյան

19/08/2025

Ուղիղ. Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդես են գալիս հայտարարություններով

19/08/2025

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

19/08/2025

Պուտինի և Զելենսկու հանդիպման վայրը գուցե լինի Հունգարիան. Reuters

19/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական