Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

32 հոգու մեջ Արցախի ղեկավարները չկան

Ադրբեջանում պահվող հայ գերիներից  32-ը, որոնց  նախատեսվում է վերադարձնել Հայաստան, 2020թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում  ձերբակալված անձինք են, նրանցից   6-ը՝ սահմանին տարբեր ժամանակներում ձերբակալվածներ։

«32 հոգանոց ցուցակում չկան և չեն կարող լինել տխրահռչակ ռեժիմի ղեկավարներ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ և մարդկության դեմ հանցագործություններ՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը։

Հարկ է հատկապես ընդգծել, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում՝ առանց երրորդ երկրի միջնորդության։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են առաջ տանել խաղաղ գործընթացը առանց միջնորդների»,- ասված է Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ։