Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հրավիրել է քառակողմ հանդիպում անցկացնելու Ղարաբաղի հարցով. հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ։
«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ՝ իմ մասնակցությամբ՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպման հարցը քննարկել Ալիեւի հետ։
Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։