Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

30 տարի թուրքերի պայքարը ընդամենը Արցախի մի քանի շրջանների համար էր, իսկ հիմա՝ Հայաստանի տարածքների պահանջը

18/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է․

Նախավերջին հարցերը.

Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս նոր ցեղասպանություն չի լինի։

Տեղյա՞կ են, որ Թուրքիայի առաջնորդը 2020 թվականին Բաքվում հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործն ավարտին հասցնելը իրենց պատմական առաքելությունն է։

Գիտե՞ն՝ ինչն էր թուրքական փաշաների գործը։

Թող իմանան՝ հայանուն մարդկանց ցեղասպանությունը։

Գիտե՞ն, թե Հայաստանն ու Արցախը պաշտոնապես ներկայացնողներն ու սփյուռքահայության մեծ մասն ինչպե՞ս արձագանքեցին այդ հայտարարությանը։

Թող իմանան՝ քար լռությամբ։

Գիտե՞ն, թե ինչպե՞ս արձագանքեց բոլոր «լռակյացների» անչափ սիրելի և մոլի գլոբալիստների ձեռքի խաղալիք դարձած «միջազգային հանրությունը»։

Թող իմանան՝ առ այսօր ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն և ոչ մի բառ։

Փաստորեն, երկու տարի առաջ թուրքերն ի լուր աշխարհի հայտարարեցին, իսկ հիմա պարբերաբար սպառնում են, որ պատրաստվում են կրկին ցեղասպանել հայերին, իսկ հայկական կողմը պաշտոնապես ներկայացնողներն ու «միջազգային հանրություն» կոչվածը մինչ օրս լուռ են։ Ավելին՝ բոլորով միասին հայ ժողովրդին զբաղեցնում են ինչ-որ «միջանցք», «խաղաղության պայմանագիր», «սահմանների բացում», «դելիմիտացիա…», և չգիտես էլ ինչ անհեթեթություններով։

Ամենաանտանելին այն է, որ լուռ են նաև ողջ աշխարհի սփյուռքահայության այն մեծ մասը, որոնք 1915 թվականի ցեղասպանության զոհերի և տուժածների ժառանգներն են։

Ստացվում է, որ գրեթե բոլոր կողմերը պաշտոնապես համաձայն են, որ թուրքերն իրագործեն հայերի նոր ցեղասպանությունը, և կրկին չմեղադրվեն։

Հաշվի առնելով վերը նշված փաստերը,

ով կարող է ասել՝ ինչու՞ չպիտի լինի նոր ցեղասպանություն, եթե այն իրագործողն էլ, պոտենցիալ ցեղասպանվողներին պաշտոնապես ներկայացնողներն էլ արդեն մեծամասամբ համաձայնվել են, իսկ ողջ աշխարհն էլ չի պատրաստվում թուրքերի «ձեռքից բռնել», կամ մեղադրել։

Ի՞նչ են կարծում՝ թուրքերը կրկին ցեղասպանելիս կարո՞ղ են տարանջատել.

– հայանուն անտարբերներին՝ գենետիկ թրքապաշտներից,

– անտեղյակներին՝ լավատեղյակ լռակյացներից,

– գիտնականներին՝ տգետներից,

– իրենց գործով զբաղված «քաղաքականությամբ չզբաղվողներին»՝ կենսական հարցերով փողոց փակողներից,

– աղետի պատճառներն անցյալի խորխորատներում փնտրող ու չգտնող «խորագետներին»՝ փողոցային ակցիաների ամենաակտիվ մասնակիցներից,

– երրորդ ուժ փնտրող ու չգտնող իբր այլընտրանքային քաղաքական հոսանքներին՝ իրական պայքարողներից,

կամ՝

– զինվորականներին՝ գույնզգույն գլխարկներով հայատյաց ոստիկանակերպերից…

Հետաքրքիր է նաև, թե

ի՞նչ կարծիքի են մի քանի հարյուր հազար աղանդավորներն ու նրանց առաջնորդները՝ ցեղասպանողները խղճալու՞ են իրենց…

Հարցրե’ք նաև՝

իսկ հիշու՞մ են, որ 30 տարի թուրքերի պայքարը ընդամենը Արցախի մի քանի շրջանների համար էր։ Հապա՝ հիմա ի՞նչ են ուզում, ինչու են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնում, չէ՞ որ հանձնվել են իրենց այդ շրջանները, և շատ ավելին։

Հիմա գոնե պա՞րզ է, որ նրանք բոլորով գնալու են մինչև վերջ՝ մինչև Հայ ազգի վերջնական բնաջնջումը։

Սա այն դեպքն է, երբ անսահման լավատեսությունն ու անտարբերությունը արդեն վերածվել են կատարյալ անմեղսունակության, կամ ապուշության։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավտոբուսների գնման ընթացակարգերում խախտումներ կան. ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. Էրդողանի մամլո խոսնակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. Էրդողանի մամլո խոսնակ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաքանակ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական