Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
sara tanzil

Ֆրանսիայի Խորհրդարանում որոշում է պատրաստվում, ըստ որի՝ կդատապարտվի Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան․ Սառա Թանզիլլի

28/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Yerkir.am-ը զրուցել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Սառա Թանզիլլիի հետ։

–Տիկին Թանզիլլի, Ֆրանսիայի Ազգային Ժողովը հանդես է եկել մի նախաձեռնությամբ՝ կապված Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին սանձազերծած պատերազմին։ Ի՞նչ նախաձեռնություն է դա։

– Ֆրանսիայի Ազգային Ժողովում որոշում ենք պատրաստում, ըստ որի՝ դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը ՀՀ տարածքի վրա։ Որոշման մեջ նշվում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից և կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը խիստ ձևով  դատապարտել այս հարձակումը և նշել, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս հայտարարությունը Ազգայի Ժողովին է ներկայացվել երեկ՝ Ֆրանսիայի նախագահական մեծամասնության կողմից և պետք է քննարկվի նոյեմբերի վերջին։

– Ֆրանսիայի Ազգային Ժողովում ի՞նչպիսին է պատգամավորների տրամադրվածությունը՝ կապված Ադրբեջանի հարձակման հետ։ Մեծամասնությունը դատապարտո՞ւմ է Ադրբեջանի սանձազերծումը ՀՀ տարածքի նկատմամբ։

– Ֆրանսիայի Խորհրդարանում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ դիրքորոշումը շատ հստակ է, մանավանդ՝ վերջին հարձակման վերաբերյալ։ Շատ հստակ է, որ այդ կերպ խախտվում է միջազգային իրավունքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այս իմաստով Խորհրդարանի մեծամասնությունը Հայատանի և հայ ժողովրդի կողքին է կանգնած։ Այսօր, երբ պատվիրակության 4 անդամների հետ Հայաստանում եմ,  սա ևս աջակցության արտահայտումն է Ֆրանսիայի Խորհրդարանի, որը տածում ենք Հայաստանի հանդեպ։ Ֆրանսիայի Խորհրդարանից Կառավարության առջև բազմաթիվ հարցումներ են դրվել և եկող հինգշաբթի նոր հարցադրում պետք է լինի Ֆրանսիայի կառավարությանը այս հարցի հետ կապված, թե ինչպես պետք է Ֆրանսիան ավելի լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանին։

– Որոշումն ընդունելուց հետո հայտարարությամբ եք հանդես գալու, թե՞ ինչ-որ գործողություններ են դրան հաջորդելու։

– Այս որոշման էությունը իրավական կողմ չունի, բայց դա կներկայացնի Խորհրդարանի կեցվածքը այս հարցի շուրջ։ Սա քաղաքական հայտարարություն է, որը ներկայացնում է Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունը հայ ժողովրդին և Հայաստանին։

-Կան արդյո՞ք Ֆրանսիայի Ազգային Ժողովում ադրբեջանամետ գործիչները և արդյոք նրանք  չեն խոչընդոտում ձեր աշխատանքներին։

– Անշուշտ տեղյակ ենք այն բոլոր միջոցներից, որից օգտվում է Ադրբեջանը իր լոբբինգն անելու հարցում: Ադրբեջանը մեծ միջոցներ է ներդնում, որ իր շահերն առաջ տանի, բայց Ֆրանսիայում ընդհանրապես ավելի լայն մակարդակի վրա գրեթե միաձայն է Հայաստանի հանդեպ աջակցությունը, և դա բխում է նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև շարունակական բարեկամության շահերից: Դրա համար կարծում եմ, որ Ադրբեջանի համար բարդ է լինելու Ֆրանսիայում քաղաքական աշխատանք տանելը. հակառակ դրան, փորձում են մշակութային քողի տակ կամ տեղական ներդրումների միջոցով որոշ ազդեցություն ձեռք բերել։

-Ազգային Ժողողվի կողմից հայտարարության ընդունումը ի՞նչպես կարող է ազդել Կառավարության որոշումների վրա։

– Ֆրանսիայի Կառավարությունն էլ շատ հստակ է դիրքավորված Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում։ Երեկ Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են այստեղ իրենց գործընկերների հետ, Ֆրանսիան մեծ դեր է ունեցել սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու հարցում։ Այս որոշումը հատուկ հարցադրումներ անում է Կառավարությանը՝ նյութական աջակցություն տրամադրելու մասով, բայց նաև սա քաղաքական կարևոր դիրքորոշման արտահայտություն է Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից։

Լ.Ա.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնարավոր չէ նոր ցեղասպանության կատարման ճանապարհով ստիպել ԼՂ հայերին ապրել Ադրբեջանի կազմում․ Զատուլին

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով

01/12/2025
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական