Սիրիայում սկսված հակամարտությունների պատճառն այն է, որ նրանք լուծում չեն գտել մի խնդրի, որը գոյություն ունի ավելի քան 13 տարի. Անկարայում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ սխալ է անտեսել ընդդիմության պահանջները և իշխանության ոչ անկեղծ մոտեցումը քաղաքական գործընթացներին:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակաիշխանական ու Սիրիայի բանակին դեմ դուրս եկած ուժերն ահաբեկչական տարբեր կազմակերպություններ են, որոնք մահ, ավերածություն ու թալան են իրականացնում Սիրիայում ու փորձում են երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնել։
Մի քանի օր առաջ Սիրիա ներխուժած 20 հազարից ավելի ահաբեկիչներից 5000-ը եղել են թուրք։ Հաքան Ֆիդանը «ընդիմադիր» ասելով՝ նկատի ունի ահաբեկչական զինված նկազմավորումներին։