Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՔՊ-ն ու Ավինյանն 1-ին տեղում են՝ ըստ «GALLUP»-ի

 «GALLUP International association»-ի հարցման արդյունքում ընտրողների 22,5 տոկոսը սեպտեմբերի 17- ի Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու է.

14,3 տոկոսը`ՔՊ–ի և Տիգրան Ավինյանի

14,3 տոկոսը` «Ազգային առաջընթաց» կուսակցության ու Հայկ Մարությանի օգտին։

Ըստ հաջորդականության՝ ներկայացնում ենք քաղաքական մյուս ուժերի ձայները.

7,8 տոկոսն ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ

6,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցությանը` Արտակ Գալստյանին

5,7 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը և Մանե Թանդիլյանին

5,2 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը և Արտակ Զեյնալյանին

3,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստանին» և Դավիթ Խաժակյանին

3,6 տոկոսը «Հաղթանակ» կուսակցությանը և Վիկտոր Մնացականյանին:

Հարցվածների 11,6 տոկոսը հրաժարվել է պատասխանել, թե ում օգտին է քվեարկելու։