Անհետ կորած զինծառայողների հարազատները նորից փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։ Պահանջում են, որ իշխանությունները պատասխանեն իրենց՝ որտե՞ղ են իրենց զավակները, ի՞նչ նորություն ունեն նրանցից, ի՞նչ աշխատանք է տարվել նրանց գտնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նրանք դարձյալ փակել էին Բաղրամյան պողոտան, սակայն խոստացվել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունները կպատասխանեն, թե երբ է ծնողներին ընդունելու Նիկոլ Փաշինյանը։
Մեկ շաբաթն անցել է, ոչ մի պատասխան. նրանք էլ դիմել են խոստացված քայլին՝ փողոց են փակում։
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը 3 տարի է՝ լուր չունեն 35 տղաներից։
Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, մինչև չհանդիպենք, թեկուզ 10 օր էլ այստեղ կմնանք, չենք գնալու, շարունակելու ենք փողոց փակել։ Փշալարի վրայով թռավ, վարչապետ դարձավ։ Մեր տունը քանդելու համար ընտրեցինք։ Մայրերին չի ընդունում, արհամարհում է։
Պետք է մեղավորներին պատժել։ 35 տղաներ անհետ կորած են, իսկ Անդրանիկ Մակարյանն անգամ կալանքի տակ չի և ազատ ներսուդուրս է անում, երևի բարեկամական կապ կա վարչապետի հետ, որովհետև մինչև հիմա ոչ մի բան չի արվել»,- ասում են ծնողները։