Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի տարերային վարքաբանությունը, կասակածամտությունը, ինքնավստահությունն ու վախը բացարձակ այլ մակարդակի են լինելու, երբ նա տեսնի, որ այդ դահլիճում տեղադրված է «գիլյոտին»

09/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խնդրում եմ ուշադիր կարդալ , ճիշտ ընկալել և տարծել. կոչ է անում քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նրա կոչը՝ ստորև.

Անվստահության գործընթացի տրամաբանությունն արմատապես փոխվել է: Այդ պրոցեսի մեջ շատերը կարող են և կարող էին տեսնել քաղաքական խարդավանք, քաղաքական շահ, միջկուսակցական պայքար, դիվիդենտ շահելու հնարավորություն կամ դիվիդենտի կորուստ, քաղաքական մրցակցության խնդիր կամ մրցակից քաղաքական ֆիգուրանտների թուլացման խնդիր: Այսօր էլ կարող են տեսնել և այդ իրավունքից կամ կասկածի ու չվստահելու իրավունքից նրանց ոչ ոք երաշխավորել չի կարող :

Բայց ՀԱԵ-ն փոխել է ներքաղաքական և ներհանրային դիսկուրսների խաղի մակարդակը արմատապես վերջին իր գործողություններով : Երբ փաստացի արտաքին աշխարհի հոգևոր հարթակներում և հոգևոր հանրույթների մոտ բացարձակապես այլ դիրքորոշումներ և պահանջներ է բարձրացրել, որոնք Հայաստանի ներկայիս վարչակարգին արգելված է անել: Հայկական իրավատերության , հոգևոր ժառանգության, հայկականության պատկանելիության և պահանջատիրության ՀԱԵ-ի դիրքավորումը բացել է մեկ այլ մակարդակի իրավիճակ, վերջին զարգացումների լույսի նեքո: Փաշինյանը բաց և անթաքույց պատերազմ է հայտարարել այդ դիրքորոշումներին, որովհետև դրանք քանդում են իր իշխանության վերարտադրման երաշխավորների մոտ ստանձնած իր պարտավորությունների ողջ կոնստրուկցիան: Հնչել են բարձրագույն մակարդակով թեզեր, պնդումներ և եզրահանգումներ ՀԱԵ-ի մակարդակով, որոնք բացառապես ազգային շահերի ծիրում են, որի արդյունքում ադրբեջանից Փաշինյանին հիմա դեմ են տրվել հանգամաքներ, որպես իրավիճակին չտիրապետելու կամ երկակի խաղ տանելու մեղադրանքով: Փաշինյանի նախաձեռնած ՀԱԵ-ի դեմ ողջ պայքարի տրամաբանությունը ման եկեք ադրբեջանի առաջ իր դիրքերի և խոստումների վերականգնման և կասկածների չեզոքացման, վստահության վերակենդանացման տրամաբանության մեջ:

Այս իրավիճակում հենց ՀԱԵ-ն իր վրա է վերցրել մի մեծագույն բեռ, «հայ»-ադրբեջանական այսօրվա վարչակարգերի համատեղ և աննախադեպ հարձակումների, բարոյազրկումների և դիվերսիոն գործողություններին դիմակայելը: Դիմակայել խելացի ու իմաստուն, դիմակայել անսխալ ու անվրեպ՝ ընկալելով, որ ՀԱԵ-ի դեմ պայքարում օգտագործվում են և դեռ օգտագործվելու են ամենաճղճիմ և անբարո գործիքներն ու սադրանքները: Շեշտում եմ խնդիրը ՀԱԵ-ն է որպես հզորագույն հայկական ինստիտուցիոնալ կառույց և պայքարը նրա էդպիսինը լինելու չեզոքացմանն է ուղղված, ոչ թե ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտած Վեհափառի դեմ պայքարը: Կուսակրոնության խախտման «այո կամ ոչը» իրականությունը շղարշող գործիք է ու խայծ, որը կիրառվում է 26 տարի կաթողիկոս հանդիսացող Գարեգին Բ-ի դեմ : Իրականում այս երկրում մատերի վրա կարելի էր հաշվել էնպիսիքին, որոնք իրենց թույլ կտային երեխային շանտաժ անել հորով և հորը շանտաժ անել երեխայով:Սրանք դա էլ արեցին:

Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն ադրբեջանի առաջ առ այն, որ նա հավատարիմ է այն կոնստրուկցիային, որի ուժով վերարտադրվելու է և ոչինչ չի խախտի, միայն, թե այդ կոնստրուկցիան չփլվի:

Այդ կոնստրուկցիան փլում է հիմա ՀԱԵ-ն և խաղի տրամաբանությունն արմատապես փոխվել է և փոխվել է նաև անվստահության գործընթացի տրամաբանությունը: Կոչս այս պատերազմում քաղաքական երկու կենտրոնական դերակատարներին՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին: Պատերազմն այլևս բաց է ընդանում: Անվստահության գործընթացն այլևս զուտ հավանականության կամ անհավանականության հորիզոնականներում դիտարկելու , հաշվելու գործընթաց չէ, այլ must do-ի, պարտադիրի տրամաբանության:

Անվստահության գործընթացին պետք է տալ «քաղաքական գիլյոտինի» գոյության տեսք, ոչ թե դրա բացակայության: Այդ «գիլյոտինը» պետք է առկա լինի այդ դահլիճում, ոչ թե բացակա: Այլ կերպ ասած՝ երկու ընդդիմադիր խմբակցությունները այդ «գիլյոտինը» պետք է տեղադրեն ԱԺ-ում , ոչ թե քննարկեն դրա առկայության և գործարկման նպատակահարմարությունը կամ տակտիկան: Այն նվազագույնը պետք է առկա լինի այդ դահլիճում, այս իրավիճակում, և դրա գործարկման հնարավորությունները չպետք է քննարկվեն, այլ պետք է լինի, որ գոնե գործարկվեն:

Քաղաքական ռեժիմների և համակարգերի մասնագիտական իմ փորձն ապացուցում է, որ ավտոկրատն ու դեսպոտը միայն արդեն փոքր գործընթացից, որի թիրախն անձամբ ինքն է, բացարձակ այլ վարքաբանություն է որդեգրում, երբ կա «գիլյոտին» և այն այլ է լինում, երբ այն չկա: Փաշինյանի տարերային վարքաբանությունը, կասակածամտությունը, ինքնավստահությունն ու վախը բացարձակ այլ մակարդակի են լինելու, երբ նա տեսնի, որ այդ դահլիճում պատկերավոր ասած տեղադրված է «գիլյոտին» բացառապես մեկ նպատակով և այդ նպատակը ինքն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք մերժում ենք այն իշխանությանը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ

Հաջորդ գրառումը

Լեւոն Տեր-Պետրոսյանի «ձիու քայլը». Հակոբ Ավետիքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Լեւոն Տեր-Պետրոսյանի «ձիու քայլը». Հակոբ Ավետիքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական