Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի արձագանքը կարող էր անգամ հուզիչ լինել, եթե մարդիկ կորցած լինեին հիշողությունը

11/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիեւը հերթական անգամ հոխորտաց, սպառնաց Շուշիից, Փաշինյանն այս անգամ որոշեց արձագանքել: Ու տեքստը, որն ընթերցեց կառավարության հերթական նիստին, ավելի շուտ նման էր արձանագրման ՝ փաստերի ու հնարավոր հետեւանքների, որոնց մասին երկու տարի է, ինչ խոսում են քաղաքագետները, քաղտեխնոլոգները,  ընդդիմադիրները, իրավիճակից քիչ թե  շատ գլուխ հանող մարդիկ:

  Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանրային տիրույթում դժգոհեց Ալիեւից. Ադրբեջանի բռնապետը  ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար է սպառնալիք, խախտում է ձեռք բերված բոլոր հնարավոր պայմանավորվածությունները, գերիներին չի վերադարձնում, հրադադարը չի պահպանում, չի ուզում հաղորդակցման ուղիները ապաշջափակել, նոր տարածքներ է օկուպացնում Արցախից ու Հայաստանից, չի կատարում ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու պարտավորվածությունը, ծրագրում է  արցախահայության ցեղասպանությունը…

  Ու այս տեքստը կարող էր դառնալ երկրի առաջին դեմքի համարժեք արձագանքը թշնամի երկրի ղեկավարի ապակառուցողական հռետորաբանությանը, այն  կարող էր անգամ հուզիչ ու դրամատիկ թվալ, եթե … եթե մարդիկ կորցրած լինեին հիշողությունը:

   Փաշինյանը  խոսեց Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ունեցած նկրտումներից, նեղվեց, որ հայաստանյան մի շարք բնակավայրեր թշնամին այլ անուններով է կոչում: Հայաստանի վարչապետը թերեւս չհիշեց, որ հենց ինքն է 2021 թվականի օգոստոսի 27-ին երկրի թիվ մեկ ամբիոնից Որոտանն ու Շուռնուխը Էյվազլի ու Չայզամի անվանել:

 Հետո դժգոհեց, որ Ադրբեջանը 2020-ի դեկտեմբերին  օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին թաղեր բնակավայրերը՝ ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ համաձայն որի ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում դադարեցվում են  բոլոր ռազմական գործողությունները, եւ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:  Փաշինյանը չասաց, որ հենց  այդ նույն 2020-ի դեկտեմբերին, նույն պայմանավորվածության պայմաններում,  իր եւ Ալիեւի բանավոր փոխըմբռնմամբ  թշնամին հասավ Սյունիք: Պատերազմի ավարտին ադրբեջանական զորքը  մոտ երկու տասնյակ կիլոմետր հեռու էր սահմանից: Բայց Փաշինյանի հրամանով հայկական զորքը ետ քաշվեց, թշնամին  դիրքավորվեց Սյունիքի կարեւոր ռազմավարական բարձունքներում, մաքսակետեր դրեց  Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհներին: Առանց սահմանազատման գործընթացի էլ իշխանականները  հայտարարեցին ՝ թշնամին տեղակայված է իր տարածքում:  

   Եւ օրվա թերեւս ամենավտանգավոր հայտարարությունը՝ «Ալիեւը ոչ միայն սպառնում , այլեւ արդեն նախապատարստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունը»: Սա ասաց մի մարդ, ով գործել է Արցախի ապառազմականացման ուղղությամբ՝ դուրս բերելով այնտեղից հայկական զորքը: Փաշինյանը, որ հրաժարվել է արցախահայության ինքնորոշման իրավունքից եւ հայտարարել, թե միայն փորձելու են պաշտպանել արցախահայության անվտանգությունը, այսօր բառացիորեն ասաց՝ Ալիեւը ցանկանում է փակել Լաչինի միջանցքը, շրջափակել Լեռնային Ղարաբաղի  հայությանը, ցեղասպանել եւ հայրենազրկել նրանց:

    Ու այսքանից հետո իրավիճակային ամբողջովին հակադիր լուծում՝ Հայաստանը պատրաստ է ճանաչել  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր ստորագրել:

    Սա չի՞ նշանակում  ուղղակիորեն նպաստել արցախահայության ցեղասպանությանն ու հայրենազրկմանը՝ Արցախը ճանաչելով Արդբեջանի կազմում: Հարցի պատասխանը պարզ է քաղաքագետների, քաղտեխնոլոգների,  ընդդիմադիրների եւ  իրավիճակից քիչ թե  շատ գլուխ հանող մարդկանց համար…

  Բայց Փաշինյանը վորդովված է, որ խաղաղության պայմանագիրը մարդիկ համարում են Հայաստանի ու Արցախի «խաղաղ ոչնչացում»: Նա, իհարկե, այդպես չի կարծում: Փաշինյանի համար խաղաղության օրակարգը Հայաստանի եւ տարածաշրջանի խաղաղ զարգացումը եւ համակեցությունն են, ու հասնելու է այդ նպատակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միայն միամիտը կարող է կարծել, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում. Թաթոյան

Հաջորդ գրառումը

Ցավակցական

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ցավակցական

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական