Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Որոնողափրկարարան գործողությունները նույնպես ընթացքի մեջ են։ Փրկարարներին օգնում են նաև քաղաքացիները՝ փորձելով փլատակաների տակ գտնել հավանական տուժածների և նրանց տարհանել։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: