Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսվարողներին միայն որպես ավանդատու տեսնող քպ-կան տնտեսական մոդելը շուտով փլվելու է՝ ավերակների տակ թողնելով անգրագետ կառավարիչներին. տնտեսագետ

09/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը, ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր հարկաստեղծ Արման Պողոսյանը երեկ հանդիպել էին փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ և քննարկել հարկային նոր փոփոխությունները։

Փմձ-ի մի քանի ներկայացուցիչներ փորձեցին հին, չաշխատող ավանդույթով խղճահարություն առաջ բերել մարդկանց մոտ, որոնք զարմանալի հետևողականությամբ վերացնում են փմձ ոլորտը։ Ելույթ ունեցողներին պետական չարամիտ պաշտոնյաները  տալիս էին նույն հարցը՝ քանի՞ տոկոս շահույթ ունեք և ինչո՞ւ եք դեռ աշխատում, չարչարվում, եթե կարող եք ոչինչ չանել և ընդամենը ազատ կապիտալը ներդնել առևտրային բանկում,  ստացված եկամտով ապրել գոհ ու երջանիկ փլվող տնտեսություն ունեցող  երկրում:

Կարծես թե  հստակ քաղաքական միտում կա բանկերի համար ապահովել նոր հաճախորդների հոսք՝ հանձինս սնանկացող տնտեսվարողների։

 Իմիջիայլոց, այդ քաղաքական վարքագծի բաղադրիչ է նաև մինչև մեկ միլիոն դրամ անհուսալի վարկեր ունեցողների փոխարեն պետական բյուջեի եկամտային հարկի գումարների հաշվին բանկերին օգնելու նախաձեռնությունը։

Ընդհանրապես ի՞նչ է բանկը, ի՞նչ է այն  իրականացնում, և ո՞րն է դրա դերը տնտեսության մեջ:

Բանկ, դրամատուն ( իտալ.՝ Banco բառից, թարգմանաբար՝ սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները), ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։

Բանկը տնտեսության մի մասնիկն է` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի, անհնար է պատկերացնել ժամանակակից ապրանքադրամական տնտեսությունը։ Բանկային համակարգի զարգացումը ուղղակիորեն պայմանավորված է տնտեսության մեջ ապրանքադրամական հարաբերությունների զարգացման մակարդակով։ Բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև։

Հայկական տնտեսական մոդելի մեջ, սակայն,  բանկերը կտրվել են տնտեսությունից։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում այդ խզումն ավելի խորացավ, որովհետև ներգաղթող վերաբնակիչները դարձան հայկական բանկերի զոհը։ Տասնապատիկ աճեցին հաշվի բացման, հաշվի սպասարկման, բանկային փոխանցումների, արժույթի կանխիկացման սակագները, որոնց արդյունքում հայկական բանկերը 2023 և 2024 թվականներին ստացան աստղաբաշխական շահույթներ։

Հիմա արդեն ներգաղթած սլավոնները հեռացել են, այլևս չկա այդ հարուստ անպաշտպան խավը, բայց բանկերը մտադիր չեն վերադառնալ նախկին սակագներին։ Եվ առաջանում է մի աննկարագրելի վտանգավոր իրավիճակ։ Հայկական բանկերի հաշվեկշիռներում կա անհուսալի վարկերի մեծ ծավալ, որը հիմնականում սպառողական վարկավորման բարձր տոկոսադրույքների պատճառով է գոյացել, և որը երկրի ֆինանսական կայունության տակ դրված բալիստիկ ռումբ է։

Իրավիճակի ռիսկերը գնահատելու փոխարեն՝ երկրի տնտեսական կյանքն իբր կարգավորող անձիք որոշել են սնանկացնել փմձ բնագավառը և տնտեսվարողներին հորդորում են ոչինչ չանել,  ազատ կապիտալը ներդնել բանկերում՝ որպես ավանդ՝ չգիտակցելով,  որ բանկն առանց տնտեսության իրական հատվածի, դատապարտված է։ Կարծում եմ՝ տնտեսությունը քանդող, տնտեսվարողներին միայն որպես ավանդատու տեսնող քպ-կան տնտեսական մոդելը շուտով փլվելու է՝ ավերակների տակ թողնելով անգրագետ կառավարիչներին, որոնք հետևողական կերպով քանդում են երկրի տնտեսությունը։

Ինչպիսի՞ լուծում ենք առաջարկում։

Իրական լուծումներ կան, սակայն դրանց կարելի է անդրադառնալ ներկա քաղաքական վարչախմբի հեռացումից հետո միայն։ Եվ ուրեմն վարչախմբի հեռացումը զարգացող Հայաստանի համար առաջին քայլն է։ Մնացյալը կկարգավորենք շատ արագ և արդյունավետ:

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր հողային պահանջատիրության իրավապաշտպանը՝  Մեթր Գասպար Տերտերյան

Հաջորդ գրառումը

Սերբիայի նախագահի ծառայողական մեքենայի անիվը ընթացքի ժամանակ պոկվել է (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Երկաթ

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա. Բագրատ Սրբազան

31/12/2025
Հոգևոր

Արագածոտնի թեմի շնորհավորական ուղերձը

31/12/2025
Հաջորդ գրառումը

Սերբիայի նախագահի ծառայողական մեքենայի անիվը ընթացքի ժամանակ պոկվել է (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական