«ՖեստիՎառ» երաժշտական փառատոնի ժամանակ, որի առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, Վանաձորի Հայքի հրապարակում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթի ժամանակ մի երիտասարդ անսպասելիորեն բեմ է բարձրացել ու պարզել Արցախի դրոշը։
Հրապարակում հավաքված հանդիսատեսը վանկարկել է՝ «Ար-ցախ, Ար-ցախ»։ Ոստիկաններն արագ բեմ են բարձրացել ու իջեցրել Արցախի դրոշը պարզած երիտասարդին։