Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ահազանգելով, որ Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող պուրակում ապրիլի 7-ին 100 ծառ է հատվել։
Քաղաքապետարանը հայտնել է, որ այդտեղ անտառ է հիմնվելու, բայց 100 առողջ ծառերը հատվում են անտառ հիմնելու համա՞ր։
Ծառերը կտրում եք, որ փոխարենն էլի ծառեր տնկե՞ք…բացի այդ, որպեսզի այդ տարածքում անտառ լինի, դրա համար տարիներ են հարկավոր։ Սաղարթ ունեցող ծառերը ոչնչացնում եք, որ նոր շիվեր տնկեք. որպեսզի դրանք մեծանան, քանի՞ տարի է հարկավոր, իսկ մինչ այդ, Նորքի 5-րդ զանգվածի բնակիչներին թթվածին, սաղարթ հարկավոր չէ՞։
Այս գործելաոճը նորություն չէ, ամբողջ Երևանում է նույն պատկերը։ Նախկին ծառերը համատարած հատվում են. մինչդեռ պետք է աստիճանաբար հատվեն, որպեսզի մինչև նոր տնկված շիվերը սաղարթ ունենան, հին ծառերը թթվածին ապահովեն։