Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքները ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ. Ակտիվիստ Արթուր Չախոյանը հերթական տեսանյութով հերթական բացահայտումն է անում։
Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած-կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքները ընդունված են։ Բայց այնպես չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ այդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, ու հետո ասում են, թե Երևանի քաղաքապետարանը անորակ աշխատանքներ չի ընդունում։
Չախոյանը տեսանյութին կից հրապարակում է արել.
Իրականում թերությունները էլ ավելի շատ են, քան ես դրանք ներկայացրել եմ։ Լուսավորությունը նորմալ չի աշխատում, ու արդեն իրարից պոկվում է։ Նստարանների փայտերը պոկվել են, պլաստմասե հատակի շատրվանները ամեն անգամ ջարդվում են։ Ծառերի և փշրվող քարերի մասին արդեն նշել եմ։ Այսինքն՝ այգում ինչ կա, ամեն ինչ անորակ է ու շարքից դուրս է եկել։
Լավ, բետոնե տոմետներին անուն դրեցին, թե բա՝ աղից են փշրվում։ Դրանով պայմանավորված՝ որոշեցին, բնական քար տեղադրել, որ նման պատմություններից խուսափեն։ Էն էլ Ավինյանի տեղադրած քարերն էլ են փշրվում։
Հիմա 900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ ա տալու։
Թե՞ էլի ի պատասխան պետք է ասեն՝ Պուտինն ու Չախոյանն են մեղավոր
Երկիրը կառուցելու փոխարեն երկիրը քանդում են, ու այսպես՝ թքած կպցրած անորակ աշխատանքների վրա միլիոնավոր դոլարներ են դուրս գրում, ու ժողովրդին քանդվող «բարեկարգումներ» են հրամցնում։ Ու ժողովուրդն էլ հպարտանում է, ուրախ-ուրախ՝ չհասկանալով, որ իր մեջքին աճող արտաքին պարտքը ինքն է վճարելու։