Դատարանը արդարացրեց իշխանությունների ակնկալիքները:
Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց մեղադրական վերդիկտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Աջապահյանը մնում է կալանքի տակ։
Պատժաչափի որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 29-ին։
Արքեպիսկոպոսին սպառնում է տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում։
Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում։
Ամեն ինչ լավ է լինելու. դատարանից մեկուսարան տանելիս, դատական նիստին հետևող աջակիցներին ասել է Միքայել Սրբազանը։
 
			 
     
			





