Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա։
Վարդան Ղուկասյանն այս պահին գտնվում է Գյումրու քաղաքապետարանի շենքում՝ մեկուսացված, բայց իրավապահներին չի հաջողվում նրան բերման ենթարկել։
Հարյուրավոր ուժայիններ՝ ԱԱԾ-ից, կարմիրբերետավորներ, ոստիկաններ լցվել են Գյումրու քաղաքապետարանի շենք, որպեսզի Վարդան Ղուկասյանին բերման ենթարկեն, սակայն գյումրեցիները դիմադրում են, թույլ չեն տալիս մոտենալ Վարդան Ղուկասյանին։
Իշխանությունները հատուկջոկատայինների, իրավապահների նոր ուժեր են ուղարկել Գյումրի։ Գյումրեցիները բեռնատարներով, ավտոբուսներով շրջափակել են Գյումրու Վարդանանց հրապարակը։ Ոստիկանների ու քաղաքացիների միջև երբեմն քաշքշոցներ, բախումներ են տեղի ունենում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ԱԺ-ում հայտարարել է Գյումրու քաղաքապետին «հասարակական ու քաղաքական դաշտից դուրս շպրտելու» մասին։
Վարդան Ղուկասյանը մնացել է իշխանությունների կոկորդին։ Ու ոչ ոք չի կասկածում, որ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի երկրորդ քաղաքի կառավարումը ևս իրենց ձեռքն անցնի։
Հետևեք մեզ նաև Տելեգրում։