Շուշիի III գլոբալ մեդիա ֆորումում այսօր Ալիևը ծիծաղել է Փաշինյանի վրա, նրան ձեռք առել։ Իսկ դահլիճը հետևել է Ադրբեջանի նախագահի քամահրական վարքագծին, ու միասին են ծիծաղել Հայաստանի վարչապետի վրա։
Փաշինյանն ամենօրյա ռեժիմով ծաղրում է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, հոխորտում Սամվել Կարապետյանի վրա, մարդկանց սպառնում գցել «ԱԱԾ պադվալները», պողպատե մուրճ «օգտագործում», «թաթիկներ կտրում», «դոմփում ու շինում», մատ ու էլի ուրիշ բան թափ տալիս։ Իսկ «կիրթ ու կառուցողական» Ալիևի հռհռոցը չի՞ լսում, այս տեսանյութը չի՞ տեսել։
Դե Ալիևի ծաղրանքին թող պատասխանի, թող արձագանքի, գոնե այս անգամ այս նվաստացմանն ի հակակշիռ՝ մի թեթև ցույց տա, որ Հայաստան էլ պատվախնդրություն ունեցող ղեկավար ունի։