Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր բազմազբաղ առօրյայում հասցրել է հեծանիվ քշել ու տեսանյութ հրապարակել։
«Մոսկվա գետի ափին շատ լավ հեծանվային ուղի կա, և մենք այսօր արինք հեծանվային զբոսանք»,- իր հեծանվային կյանքով հետաքրքրվողներին տեղեկացրել է Հայաստանի վարչապետը։
Նրա հեծանվային զբոսանքին անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները՝ «Ռիա Նովոստի»-ն, տելեգրամյան ալիքները։
Ցավալի է, որ երկիրդ ներկայացնողին դրսում ծաղրում են, նրա «ժողովրդական, անմիջական» լինելը ցույց տալիս իրական տեսանկյունից։
3 միլիոն հետևորդ ունեցող Мash թելեգրամյան ալիքը բացահայտում է Փաշինյանի մոսկովյան հեծանվային խաբկանքը։
Փաշինյանն իր հրապարակած տեսանյութում ցուց չի տվել այն կադրերը, որոնք հետո տարածվել են համացանցում՝ ինքը և ևս մեկ հոգի հեծանիվ են վարում Մոսկվա գետի ափին՝ 10 ավտոմեքենայի ու շտապօգնության ուղեկցությամբ։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, նա ամենուր, անգամ հեծանիվ վարելիս թիկնազորի, բազմաթիվ ավտոմեքենաների ուղեկցությամբ է շրջում։
Իսկ իր տեսանյութերում նա ներկայանում է որպես «ժողվարչապետ, որ մենակ, առանց թիկնապահների, որպես անվախ, ազատ քաղաքացի՝ շրջում է որտեղ ուզի ու ինչքան ուզի»։