- Իրաքն ամբողջությամբ փակել է Սիրիայի հետ սահմանին գտնվող Ալ-Քաիմ անցակետը, որով հարյուրավոր սիրիացի զինվորականներ են անցել նախօրեին։ Այս մասին հայտնում է INA գործակալությունը։
- Դամասկոսում Իրանի դեսպանատունը գրոհի է ենթարկվել. հայտնում է Press TV հեռուստաալիքը։
- Իրաքը տարհանել է իր դեսպանատունը Դամասկոսում. ԶԼՄ-ներ։
- Սիրիայի վարչապետը Al Arabiya հեռուստաալիքին ասել է, որ հանրապետությունում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը կորոշեն նոր իշխանությունները:
- Սիրիայի վարչապետն իր տնից դուրս է եկել ու գնացել Դամասկոսի հյուրանոց՝ իշխանությունը ընդդիմությանը հանձնելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
- Դամասկոսում ապստամբներն ու ահաբեկիչները քանդել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի հուշարձանը։
Կադրերը հրապարակել են տեղական լրատվամիջոցները։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։