Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տան տերը ես եմ, իմ տունը չեմ զիջի. Աղավնոյի գյուղապետը՝ Փաշինյանին

28/06/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանին երբևէ լուրջ էլ չենք ընդունել, Սուսում մարդ-մուրդ չկա, չքննարկվող հարց է, հիմա բնակելի՞ տարածքներն են ուզում տալ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի ղեկավար Անդրանիկ Շավուշյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

Երեկ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք։ Եվ նաև բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ […] Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», – ասել էր Փաշինյանը։

Նա նաեւ ասել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետեւյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս է գտնվում»։ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Շավուշյանը նշեց, որ Փաշինյանի ասածները հաշվի չի առնում. «Լուրջ չեմ ընդունել, չեմ ընդունում, հաշվի էլ չեմ առնելու։ Տան տերը ես եմ, իմ տունը չեմ զիջի, քառակուսի մետրի, տան մասին չէ խոսքը։ Մենք նաեւ նախորդ պատերազմի ժամանակ կորցրել ենք հարազատներ, որ մնա այս ամեն ինչը։ Մեր զոհված տղերքը, ոնցոր, մեզ հանձնարարել են մնալ»։

«Մարդ փրկելու համար երկիր ենք հանձնում։ Իր ասածը, որ բնակիչները, որ բնակիչները հավաքվեն ու Արցախի կառավարության հետ հարցերը լուծեն։ Այսինքն՝ ինքը սխալ բանակցություններ պետք է վարի, դուխաթափված, հոգնած, նստած, ոնց տեսանք Ալիեւը կողքը նստած։ Հիմա էդ մանդատն ո՞վ է իրեն տվել, որ մեր փոխարեն որոշի, ոչ միայն Աղավնոյի հետ կապված, ցանկացած տեղի հետ կապված», – ընդգծեց Չավուշյանը։ Աղավնոյի գյուղապետն ասաց, որ զիջելու տեղ չունեն։

«Ես կտրուկ քայլ տեսա, իմ անելիքը պետք է անեմ։ Ես գիտեմ, որ Ռոբերտ Աբաջյանի ու շատ հազարավոր տղաների պես դիրքը երբեք չենք զիջի, այդկերպ գիտենք»։

Ըստ գյուղապետի՝ այժմ 200-ից պակաս մարդ է բնակվում Աղավնոյում։ Նրա խոսքերով՝ դեռեւս գյուղը լքելու նախապատրաստական աշխատանքներ չեն սկսվել։ «Դեռ չէ, գիշերն է ասել, չնայած գիտեմ մեր ժողովրդի հոգեբանությունը։ Պարզապես շատ չլուսաբանենք Ալիեւի և Նիկոլի ցանկությունները։ Ինքն ամի՞ր է, ես զարմանում եմ մեր ազգի վրա, ի՞նքը որոշի, ամի՞ր է, ի՞նչ է։ Ինքը կարա իր տան վրայով որոշում կայացնի, մեր տան վրայով չի կարա, թույլ չենք տա», – եզրափակեց Աղավնոյի գյուղապետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգ»-ի օրը. 27.06.2022

Հաջորդ գրառումը

Մարտահրավերների դեմ՝ դավիթբեկաբար. լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 6-րդ համարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Հաջորդ գրառումը

Մարտահրավերների դեմ՝ դավիթբեկաբար. լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 6-րդ համարը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական