2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։
Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լուսիանա Մինասյանը, ահազանգում է.
«Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խոր ցավով է լցված։
Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգից պարզ դարձավ, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։
Այն, ինչ պետք է դառնար հույսի վայրկյան, վերածվել է անտանելի տխրության և վախի»։