Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

  Սուտը հո պոզով-պոչով չի՞ լինում

22/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Տեղյակ չեմ, հիմնապատճառը չգիտեմ, որոշումը կայացվել է ԱԱԾ-ի առաջարկով, նրանց էլ հարցրեք»,- այսպես է հուլիսի 21-ին Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքին առչվող հարցին արձագանքել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:  

    ԱԱԾ-ից` ոչ, բայց ընդամենը մեկ օր անց հենց կառավարությունից էլ հնչեց պարզաբանումը. ՀՅԴ բյուրոյի անդամ եւ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ  Մուրադ Փափազյանը չի կարող գալ հայրենիք, որովհետեւ նա  «2021-ի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է»:  

     «Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- ասվում է «Արմենպրեսին» ներկայացված պարզաբանման մեջ:

  Մինչեւ այս,  ԱԱԾ-ն որեէ կերպ  չէր ներկայացնում պատճառը, թե ինչու Փափազյանը չի կարող գալ Հայաստան՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն հոդվածին, որն առնչվում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությանը: 

   Փափազյանը Հայաստանի համար հայտարարվեց անցանկալի անձ: Նման անձանց բանկը մեր երկրում, ըստ օրենքի, պետք է վարի ԱԱԾ-ն: Բայց սա «ժողովրդավարության բաստիոնն է»,  եւ այստեղ որոշումները կայացվում են միանձնյա:

    Այն, որ Փափազյանի հանդեպ որոշումը կայացվել է Փաշինյանի անմիջական հրահանգով, իր ֆեսբուքյան էջում մոտ տասն օր առաջ հենց Փափազյանն էլ գրել էր:   

    Ի դեպ, այս արգելքը կիրառվում է նաեւ ակցիայի մյուս մասնակիցների հանդեպ:

2021 թվականի հունիսի 1-ից՝ Փարիզում Փաշինյանի դեմ կազմակերպված բողոքի ակցիայից հետո, Մուրադ Փափազյանը 4 անգամ անարգել այցելել է Հայաստան։ Իշխանությունները նո՞ր հիշեցին Փափազյանին ու ինչո՞ւ այդքան ուշացումով որոշեցին «պատժել» նրան։

Փափազյանն այսօր հայտնել է, որ ներկա չի եղել, չի կազմակերպել Փարիզի բողոքի ակցիաները, որ Փաշինյանի աշխատակազմի ներկայացրած տեղեկությունները սուտ են։ Նա համոզված է, որ դա Հայաստանի իշխանությունների համար ընդամենը պատրվակ է։ Եվ ինչպե՞ս հասկանալ՝ ԱԱԾ-ն չի պարզաբանում իր՝ Հայաստան մուտքն արգելելու պատճառը, Փաշինյանի աշխատակազմը՝ պարզաբանում է։ Ի՞նչ է,  մարդու կյանքի գաղտնիությանն առանչվող հոդվածն այս դեպքում հեշտ ու հանգիստ շրջանցվե՞ց։

Վերջին շրջանում Փաշինյանն ու Սինանյանը արտերկրում Սփյուռքի կողմից, մեղմ ասած, լավ ընդունելության չեն արժանանում. «դավաճան»,«հողատու» վանկարկումները մշտապես ուղեկցում են նրանց այցերին:  Ակնհայտ է ՝ սփյուռքում Հայաստանի իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հանդեպ համակրանք չկա:

    Ու եթե հաշվի առնենք, որ ընդդեմ Հայաստանի իշխանությունների թրքահաճո գործունեության՝ բողոքի ակցիաներ են ացկացվում աշխարհի տարբեր երկրներում, շուտով Հայաստան շատ քիչ թվով սփյուռքահայեր կարող են գալ:

   Գուցե հենց նրանց պատժելու համար էլ ԱԱԾ-ն (չպետք է մոռանալ՝ ով է որոշումների հիմնական հեղինակը) առաջարկում է  սփյուռքահայերի համար խստացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը:  

  Ամեն պարագայում, Փաշինյանին քննադատողները պատժվում են ՝  արտերկրում բնակվողները զրկվում են հայրեիք գալու հնարավորությունից, տեղի քննադատաները հետապնդվում են, տուգանվում, ձերբակալվում, կալանավորվում, մահանում …    

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն

Հաջորդ գրառումը

Հանձնարարականով խաչեր են խաչվելու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Հանձնարարականով խաչեր են խաչվելու

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական