Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սումգայիթի ջարդերը՝ փաստերով, թվերով. ներկայացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը

27/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1988թ. փետրվարի 27-29-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ խաղաղ և օրինական ճանապարհով իրենց իրավունքների համար պայքարին ի պատասխան՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր, բռնի տեղահանումներ, որոնք շարունակվեցին նաև այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում։ Ջարդերից հետո Ադրբեջանի երբեմնի հայաշատ քաղաքներն ամբողջությամբ հայաթափվեցին, կես միլիոն հայ դարձավ փախստական՝ զրկվելով իր ունեցվածքից։ Այս ասին ասվում է 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում:

Ըստ խորհրդային մարդահամարների տվյալների՝ մինչ վերոնշյալ ջարդերը Սումգայիթում ապրել է 18 հազար, Բաքվում՝ 250 հազար, Կիրովաբադում՝ 48 հազար հայ։

Ադրբեջանում հայերի դեմ իրականացված ջարդերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու խաղաղ և ժողովրդավարական պայքարը բռնի ուժով ճնշելու նպատակ էին հետապնդում։ Այդ պայքարի մեկնարկն ազդարարեց 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած պատմական որոշումը՝ խնդրանքով դիմել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդներին՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը»։ Այդ որոշումը պարտադրված էր տասնամյակներ շարունակ արցախահայության դեմ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից իրականացված խտրականության և բռնաճնշումների քաղաքականությամբ։

Հարկ է նշել, որ

  • Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում իրականացված հայերի ջարդերը պետական մակարդակում նախապես պլանավորված բնույթ ունեին։
  • Սումգայիթի ջարդերը կազմակերպված են եղել, հրահրվել են տեղական իշխանությունների կողմից, ոստիկանությունը կամ օժանդակել է, կամ հանցավոր անգործություն ցուցաբերել։
  • Ոճրագործություններ իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը խրախուսել են նոր վայրագությունների իրականացմանը:

1988 թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը. դրանցից ամենախոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: 1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի և սպանությունների գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի 250000 հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը:

  • Սումգայիթի և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում հայերի ջարդերի կազմակերպիչների և ոճրագործություններն իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը հետագայում հող են նախապատրաստում Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրագույն մակարդակով տարվող հայատյացության պետական քաղաքականության համար։
  • Ադրբեջանական կողմի՝ հայերի դեմ վայրագություններն ու զանգվածային ոճրագործությունները կրկնվում են նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում։

Շուրջ երեք տասնամյակ անց ևս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարի դեմ Ադրբեջանը որդեգրում է նույն գործելաոճը՝ փորձելով ուժի կիրառմամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե վերահսկվող ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում:

Այսօր, արդեն երկուսուկես ամսից ավել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող, հումանիտար ճգնաժամին առերեսվող և էթնիկ զտման փորձության առջև կանգնած Լեռնային Ղարաբաղում հրամայական է արցախահայության անվտանգության և իրավունքների երաշխավորումը: Վերոհիշյալ խնդիրների հասցեագրումը տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության գրավականներից է:

Այսպիսով, 2020թ․ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմն ու դրա հումանիտար հետևանքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած որոշման հիմքում ընկած պատճառները և վտանգները շարունակում են արդիական լինել։

Tags: սումգայիթ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր  է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար. Արտակ Բեգլարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման․ հայտարարություն

22/10/2025
Հաջորդ գրառումը

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար. Արտակ Բեգլարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական