Կիրակի, Հունվարի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26. Վարդան Օսկանյան

17/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է.

Վերջին շրջանում Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն ապահովող միջանցքի տրամադրման վերաբերյալ այս հարթակում տեղադրված կես տասնյակ հոդվածներում իմ արտահայտած բոլոր մտահոգությունները այժմ լիովին հաստատվել են վերջերս հրապարակված նոր փաստաթղթով։

Այս փաստաթուղթը պետք է դիտարկել օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ և եռակողմ համաձայնությունների համատեքստում, որտեղ, ի լռումն ընդհանուր ապաշրջափակման դրույթի, առանձին կետով Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ և անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է։

Դժվար է բառեր գտնել՝ հասկանալու, ապա նկարագրելու համար, թե որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին, Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը, և նույնիսկ նման նախագծում Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանին հատկացվի ընդամենը 26 տոկոս։

Սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26։ Ցանկացած այլ բանակցող, գոնե երկու բառ իրար կապելու ունակ, այս՝ առանց այն էլ Հայաստանի ինքնիշխանությունը խաթարող նախագծում, առնվազն 50 տոկոս կպահանջեր։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այս պայմանները բանակցողները խոսքի արվեստին չեն տիրապետում։ Նրանց առաջ պայման են դնում, իրենք՝ գլխով են անում։ Սա է ողջ «բանակցությունը»։

Ցանկացած բանակցություն կառուցվում է հետևյալ պարզ տրամաբանությամբ․ հնչում է առաջարկ, մյուս կողմը փորձում է բանակցել ավելի լավ պայմաններ։ Լավ բանակցողը կարողանում է, վատ բանակցողը՝ ոչ։ Եթե 26 տոկոս մասնաբաժինը ներկայացվում է որպես հաղթական արդյունք, ապա գուցե ի սկզբանե Հայաստանին սեփական երկրում, սուվերեն հողի վրա, էլ ավելի փոքր մասնաբաժին են առաջարկել, ենթադրենք՝ 15 տոկոս, և ԱԳՆ-ն «հերոսաբար» բանակցել է՝ այն բարձրացնելով ոչ պակաս ստորացուցիչ 26 տոկոսի։ Կամ եթե ի սկզբանե արդեն 26 տոկոս են առաջարկել, հայկական կողմը լուռ համաձայնել է՝ առանց որևէ բանակցության։

Ցանկացած դեպքում Հայաստանի ողորմելիության այս ինդեքսը միաժամանակ երկու բան է նշանակում․ առաջին՝ առաջարկը ձևակերպող կողմն այսքանով է գնահատում Հայաստանի իրավունքը սեփական հողի վրա, երկրորդ՝ առաջարկն ընդունող կողմն այնքան անկարող է բանակցելու, որ դա համարում է ձեռքբերում։

Այս բոլորը նշելով հանդերձ՝ կրկնեմ առաջին օրվանից իմ դիրքորոշումը այս հարցում․ ի սկզբանե ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի բացակայության պայմաններում, միջանցքի հարցը օրակարգում ընդհանրապես չպետք է լիներ։

Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու։ Սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լավ, կարելի՞ էր գոնե նման գործարքին համաձայնելիս առնվազն 50+ տոկոս մասնաբաժին ստանալ։ 26 տոկոսը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցողին։ Ահա և ստացանք մեր երկրի գինն ու գնահատականը՝ ողորմելիության ինդեքսը աշխարհի քարտեզի վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավասու պետական կառույցներից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին

Հաջորդ գրառումը

Տեսանյութ.​ Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց շրջանում տարածվեն խմբակցային, կուսակցական, քաղաքական և այլ տարաձայնություններ. Այաթոլլա Խամենեի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ դատարանները նման ակտերով ներխուժում են եկեղեցու ներքին կյանք, անխուսափելիորեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարցը. Սուրենյանց

17/01/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի ազատությունն ահաբեկում է իշխանությանը․ Գոհար Մելոյան

17/01/2026
Նորություններ

Ծանրամարտիկների սիրահարը ոչ միայն սարեր շուռ կտա, այլև հուշարձաններ էլ կգլորի Արաքսից անդին. Հայկ Դեմոյան

17/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին. Մասյացոտնի թեմ

17/01/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ.​ Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց շրջանում տարածվեն խմբակցային, կուսակցական, քաղաքական և այլ տարաձայնություններ. Այաթոլլա Խամենեի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական