Հինգշաբթի, Փետրվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՆ-ն ադրբեջանցու դիմահար կրակոցից սպանված արցախցի Մարտիկ Երեմյանին զոհվածի կարգավիճակ տալու դիմումը մերժել է

06/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է.

Մարտիկ Երեմյանի դեպքը հիշում եք։ Մարտիկն արցախցի այն տղան էր, որ 21 թվականի նոյեմբերի 9-ին, իր ևս երեք աշխատակից ընկերների հետ գնդակահարվեց Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին։

Մարտիկն ու իր ծառայակիցները, ռուս խաղաղապահների թույլտվությամբ, ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի էր համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Ադրբեջանական դիրքերից նրանց է մոտեցել մի ադրբեջանցի, ով ինչ-որ բան հաչալուց հետո հանել է զենքն ու դիմահար սպանել Մարտիկին ու մյուս տղաներին։

Եւ ահա Մարտիկը հերթական հայն է, ով գնդակահարվել է թշնամու դիմահար կրակոցից, բայց Հայաստանի «հերոսական» պաշտպանության նախարարությունը, ինչպես հարյուրավոր այլ դեպքերում, հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ, ինչի արդյունքում ընտանիքը որեւէ արտոնությունից չի օգտվում։ Մարտիկի ծնողները դիմել են նախագահի աշխատակազմին.  այնտեղից պատասխանել են, որ Մարտիկին պարտադիր պիտի տրվի թշնամու գնդակից զոհվածի կարգավիճակ, հետո էլ ասել են՝ կներեք, ՊՆ-ն մերժեց։

Մարտիկի տարեց ծնողները շատ ծանր սոցիալական վիճակում են եւ հիմա վարձակալությամբ ապրում են Էջմիածնում։

Նրանք հայրենիքին որդի են տվել, որին այդ պահին առաջադրանք է տրված եղել՝ վտանգավոր գծում ջրագիծ փորել եւ նրանք զոհվել են թշնամու կրակոցից։

Սա աբսուրդ է,  կատարյալ աբսուրդ. ու այսպիսի իրավիճակում գտնվող ընտանիքները հարյուրավոր են։

Ես հասկանում եմ, որ «սպարապետ» Պապիկյանը նման հարցերով զբաղվելու ժամանակ չունի. իրենք զբաղված են անհերքելին հերքելով, օրինակ, որ երեկ մեկ ժամ շարունակ թուրքը «ինտենսիվ չի կրակել Սյունիքի սահմանին» Բայց Մարտիկի ու նույն կարգավիճակում գտնվող բազմաթիվ այլ հայորդիների կարգավիճակի հարցը լուծել է պետք. թուրքի կրակոցից զոհված այս տղաների ընտանիքները ծայրահեղ սոցիալական վիճակում են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տնտեսագետի դիպլոմ ձեռք բերած, ուղիղ գծային ու «քառակուսի» մտածողները, զոմբի ֆինանսիստները, էկոնոմետրիստները և ուլտրագլոբալիստ մոնետարիստները. Կարեն Ճշմարիտյան

Հաջորդ գրառումը

Մեծ Պահքի Գալստյան կիրակին է

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Այս պրոթուրքական թավշյա տրնգին՝ իբր խաղաղության շուրջ, մեզ տանում են աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արման Աբովյան

04/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան

04/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց

04/02/2026
Հասարակություն

Սյունիքի բնակչուհին դիմել է ոստիկաններին՝ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին

04/02/2026
Հաջորդ գրառումը

Մեծ Պահքի Գալստյան կիրակին է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական