Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է ներկայացնել ոչ թե պարզապես՝ ինչին ենք դեմ, այլ շարունակել՝ ներկայացնելով իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները

22/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը

Նիկոլի տրամաբանությամբ՝

1. այս պահին աշխարհում ամենաանկախ և ամենաինքնիշխան միավորներն են Հայաստանը, Ուկրաինան, Գազան։

2. ՀՀ-ի համար ինքնիշխանության և անկախության ձեռքբերում էին 1915-1920 թթ-ը, երբ ազատվեցինք Մուշի, Վանի, Էրզրումի, Կարսի և այլ տիպի բեռներից, որոնք թոկի պես մեր վզին էին կախել այլ պետություններ։

3. Լիակատար անկախության և ինքնիշխանության համար պետք էր կորցնել Արցախի շքեղ քաղաքներն ու գյուղերը, մշակութային-հոգևոր ժառանգությունը, Գանձասարն ու Ամարասը, տալ 5000 զոհ։ Սեփական իշխանության օրոք Արցախի ֆիզիկական ոչնչացումն օրվա ռեժիմով տեսնող անձը խոսում է ձեռքբերումներից ու մնում է իշխանության։

4. Անկախության և ինքնիշխանության գագաթնակետն է, երբ ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, դու մուրում ես ինչ-որ թուղթ, և չունես որևէ ուժեղ դաշնակից, որը կասի՝ պատերազմ չի կարող լինել։

Առողջ տրամաբանությամբ՝ նրան պետք է հեռացնել իշխանությունից։ Երկու լուրջ խոչընդոտ կա, որոնք մեկը մյուսին ծանրացնող սիմբիոզի մեջ են.

– Հասարակության անկումային-հանձնված տրամադրությունները

– Հակաիշխանական ճամբարի կոպիտ, անհավանական սխալները

Պատերազմ և աղետը բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»։

Չմտածված ու վտանգավոր ձևակերպումները, որոնք հաճախ հնչում են հակաիշխանական ճամբարից, չէին կարող այլ իրավիճակ ստեղծել։

Մյուս կողմից, հանրային հարթակներում արդեն կա մեծ թվով կայացած գործիչների ցանկ, որոնք ճիշտ են պատկերացնում են վիճակը, դժվարությունները, ելքերը, քայլերը, առաջնահերթությունները։ Բայց նրանք ունեն ֆորմատային կոնսոլիդացիայի կարիք, հակառակ դեպքում նրանց ձայնը խեղդվելու է տարբեր «ազդեցիկ», բայց անհեռանկար ձևաչափերի աղմուկի մեջ։

Ով հիմա ուզում է հականիկոլ-ազգային երևալ, շտապում է գոռալ՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության համաձայնագրին, դեմ ենք բանակցություններին … դեմ ենք…. դեմ ենք։ Դեմը բոլորին հասկանալի է, բայց չենք գոռում, թե ինչի՞ն ենք կողմ։ Պետք է ներկայացնել ոչ թե պարզապես՝ ինչին ենք դեմ, այլ շարունակել՝ ներկայացնելով իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները։

Հակառակ պարագայում լայն հասարակությունը կանգնում է գրեթե փակուղային ընտրության առաջ՝ նիկոլական հաճելի-ողբերգական ինքնախաբեությո՞ւն, թե՞ հականիկոլական անորոշություն։

Հարցերը պիտի պատասխաններ ստանան

Հասարակությանը պետք է տալ ա´յլ ընտրության հնարավորություն, որը դուրս կլինի նիկոլական ստի և հականիկոլական դեմ-ի արատավոր շրջանից։ Հասարակությանը պետք է տալ մի շարք բարդ հարցերի լուծման տարբերակներ։

Եթե գալիս ես խաղաղության՝ ինչպե՞ս ես դա անելու, ո՞ւմ օգնությամբ, ինչպե՞ս։ Եթե խոստանում ես նորմալ բանակցություններ՝ ինչպե՞ս ես դա անելու, եթե խոստանում ես ներքին հաշտեցում՝ ինչպե՞ս ես դա իրագործելու, եթե խոստանում ես բիզնեսի արդար պայմաններ՝ ինչպե՞ս ես դա երաշխավորելու, և այլն, և այսպես՝ բազմաթիվ հարցեր։ Հասարակությունն այսօր ոչ թե փրկչի է սպասում, այլ՝ այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կձևակերպեն սեփական պատասխաններն այս բոլոր հարցերին։ Ճիշտ Հայաստանը սկսվում է այդ հարցերի ճիշտ պատասխաններից։

Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես արդեն 7 տարի վարչապետ եմ և վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է

Հաջորդ գրառումը

Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ․ դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

Հոգևոր

«Քահանա չես, գոնե տղամարդ եղիր». Սամվել դպիր Գրիգորյան

31/10/2025
Միջազգային

Թրամփը հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները

31/10/2025
Մշակութային

Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացված Արցախի Սբ. Ներսես Մեծ եկեղեցին

30/10/2025
Նորություններ

ԵԿՄ անդամ Սամվել Հայրապետյանը մարտական հերթապահության ժամանակ հանկարծամահ է եղել

30/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ․ դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական