Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտք վերցնելը՝ ՔՊ-ից, այն փակելը՝ հպարտ քաղաքացուց

23/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, ինչ դուք դիտարկում եք ի դեմս Եկամուտների Համընդհանուր Հայատարարգրում կոչվող երևույթի, ունի ենթատեքստեր և շերտեր, որոնք այս իշխանությունը փորձում է կրկին պոպուլուզմի և շեղման գործիքակազմով կոծկել:

Բոլորդ էլ բանկերում վարկ վերցնելուց առնչվել եք այն պայմանների հետ, որոնցով բանկը փորձում է իրեն ապահովագրել տրվող վարկի սպասարկման և մարման երաշխիքներով ՝ սկսած գրավից, եկամուտները հաստատող փաստաթղթերից, վերջացրած երկրորդ անձի երաշխավորությամբ:

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջին հատել է 12 մլրդ 560 մլն դոլարի շեմը: Բնականաբար այդ չափի պետական պարտքի գերակշիռ մասը արտաքին պարտքն է, որը տրվել է սպասարկման և վերադարձի երաշխիքների որոշակի փաթեթներով: Այսինքն փողը վերցնելուց, վերցնողը ստանձնել է նաև պարտավորություններ, որոնք կերաշխավորեն դրանց սպասարկումն ու վերադարձը:

2025-ը վարկային մարումների առաջին խոշորագույն էտապն է, ինչը ենթադրում է ծանրաբեռնվածություն տնտեսության և պետական բյուջեի համար: Էդպիսիք են լինելու նաև 2027 և 2029 թվականները: Ամեն բան դիտարկեք հենց այս կոնտեքստում: Լինի հարկերի բարձրացում, ռեֆորմ, հայտարարագրում:

«30 տարի բան չեն արել, մենք եկել անում ենք» թեզը այնքան է օգտագործվել, որ գնալով մաշվում է: Հիմա եկել է «օգնեք, որ չարածը անենք և զգացեք ձեզ ձեր պետության պատասխանատուն» թեզի օգտագործման ժամանակը: Երեկ կառավարության ղեկավարի ԱԺ ամբիոնից հնչող գերէմոցիոնալ և դրամատիկ զեղումների հիմնական նշանակետը ՀՀ քաղաքացու վրա դրվող ծանրաբեռնվածությունների իրական պատճառի կոծկումն էր: Որևէ բառ և տառ չէր ասվում իրենց կառավարման էֆեկտիվության, ռեֆորմի իրատեսության և վերցրած պարտքերի օպտիմալ, հասցեական և արդյունավետ օգտագործման մասին: Այդ դիսկուրսը ստվերելու համար դրամատիկ զեղումներն ու էքսպրեսիան լավ օգնական էին:

Աշխարհի ոչ մի երկրի նախագահ, վարչապետ երբևէ չի ֆայմել կամ ավելի ճիշտ այնքան քաղաքական բարոյականություն ու զգուշություն է ունեցել, որ որևէ ոլորտի ռեֆորմի կամ ծառայության թանկացման մերժումը հասարակության կողմից չկապի անմիջականորեն այդ պետության քաղաքացիների հայրենասիրության ցածր մակարդակի շեշտման, այդ պետությունը որպես սեփականը չընդունելու հետ:

Ավելին, նրանք չեն ֆայմել այդ ռեֆորմների ու թանկացումների չհիմնավորվածությունն ու թափթփվածությունը և հանրությունից դրանցում առկա խորը թերությունները կոծկելու համար անցնել այնպիսի պոպուլիստական քարոզի, որի լեյտմոտիվը սեփական երկրի քաղաքացիների մենթալ ցածր մակարդակի, ցածր գիտակցության ու կենցաղավարության և իբր պետությունը սեփականը չընկալելու ցուցադրումն ու հիմնավորումն է:

Էդպիսի բան որևէ նախագահ կամ պաշտոնյա չի արել ու չի անի, քանի որ գիտի, որ հաջորդ ընտրություններում իրեն էշի տեղ դնող, իր գրպանին վնաս հասցնող, իրեն պակաս հայրենասիրության մեջ մեղադրող, իրեն ցածր մենթալիտետ ու քաղաքակրթություն ունենալու մեջ մեղադրող դեմագոգ նախագահի կամ վարչապետի թեկնածուին կուղարկեն քաղաքական աղբարկղը:

P.S. Կրկին եկել է քաղաքացու վրա վերցրած պարտքերի և ստանձնած պարտավորություների հաշիվը փակելու ժամանակը: Պարտք վերցնելը՝ ՔՊ-ից, այն փակելը՝ հպարտ քաղաքացուց:

Վլադիմիր Մարտիրոսյան, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի դեռ Ադրբեջանը նպատակ չունի հավասարակշռված խաղաղության հասնելու, պատերազմի ռիսկը մշտապես առկա է. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Ղրղզստանի հետ ունենք պլաններ՝ բարձրագույն մակարդակով փոխայցելությունների. Միրզոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կապսի ջրամբարի կառուցման կապալառուի հետ պայմանագիրը խզվել է. նոր կապալառուի համար մրցույթ կհայտարարվի. ՏԿԵ նախարար

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լուսանկար. ԿԳՄՍՆ-ի կայքում տեղադրված է Թուրքիայում սովորելու «ուսման հրավեր». Արմեն Այվազյան

03/02/2026
Նորություններ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. ՏԿԵ նախարար

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ղրղզստանի հետ ունենք պլաններ՝ բարձրագույն մակարդակով փոխայցելությունների. Միրզոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական