Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոն Փաշինյան, Ձեր ղեկավարության ներքո Էջմիածնի Սուրբ Աթոռը հիշեցնում է 1918 թվականը, երբ օսմանյան զորքերը մեր ազգի Մայր Տաճարից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա էին հասել

30/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաուլ Բոգդանը՝ նախկին քահանա Եզրաս Բոգդանը, բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին.

«Բաց նամակ.

Պարոն Նիկոլ Փաշինյան,

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ձերդ գերազանցություն,

Իմ անունն է Պաուլ Բոգդան, նախկին քահանա Եզրասը, ով ծառայել է Ռումինիայի Հայոց թեմում։ Որպեսզի պարզ լինի, որ ես չունեմ որևէ գաղտնի օրակարգ, կասեմ, որ 16 տարի եղել եմ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր հովիվ։ Այդ կարգավիճակում ես կարգալույծ եղա այն քայլերի արդյունքում, որոնք ձեռնարկեցի եկեղեցական աստիճանակարգով՝ մինչև Էջմիածնի Սուրբ Աթոռ։ Այդ քայլերը, իմ համոզմամբ, կատարվել էին թեմի շահերից ելնելով, որտեղ ծառայում էի, և այն պահին, երբ իմ քայլերը համարվեցին անհիմն, ես հրաժարական տվեցի երկու պաշտոններիցս և Սուրբ Աթոռի որոշումը ընդունեցի վշտով, բայց որդիական սիրով՝ որպես մեր հազարամյա Եկեղեցու Սուրբ կանոններով տրված որոշում։ Ես չշարունակեցի պայքարը վարչական ճանապարհներով կամ Ռումինիայի դատական ատյաններում, որովհետև նման քայլը կնշանակեր պետության միջամտություն Սուրբ Եկեղեցու գործերին, մինչդեռ Հայ Եկեղեցին, իր կանոններով, ունի ամենաժողովրդավարական կառուցվածքը բոլոր գոյություն ունեցող եկեղեցիների մեջ։ Մեր Սուրբ Հայրերը, իրենց իմաստությամբ, դրեցին այս հաստատության հիմքերը՝ նրան շնորհելով այնպիսի հնարավորություն, որ անհրաժեշտության դեպքում բարեփոխվի ներսից, ոչ թե պետական իշխանության միջամտությամբ։

Երկրորդ պատճառը, որով կարող եմ ցույց տալ, որ չունեմ գաղտնի օրակարգ, այն է, որ չգիտեմ՝ արդյոք պատշա՞ճ է հրապարակավ ասել, սակայն ես քրիստոնեական հպարտությամբ կրում եմ քաղցկեղ հիվանդությունը, որը, հավանաբար, հայրական մխիթարություն է իմ մեղքերի համար։ Հետևաբար, հեռավոր ապագայի համար մեծ ծրագրեր չունեմ, այլ միայն՝ հավիտենության համար։

Այս ամենը նկատի ունենալով…

Պարոն Փաշինյան,

Այն, ինչ Դուք անում եք Հայաստանում, ուղղված չէ միայն մեր Սուրբ Առաքելական Եկեղեցու Առաջնորդի դեմ, այլ հենց Եկեղեցու դեմ։ Քանի որ Եկեղեցում փոփոխություններ կատարելու իշխանությունը Ձեր ձեռքում չէ, այլ միայն Քրիստոսի՝ Իր Մարմնի՝ Եկեղեցու միջոցով և նրա վարչական մարմինների միջոցով, որոնք ունեն հստակ ժողովրդավարական բնույթ՝ ինչպես Նախնական Եկեղեցին։

Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Ձեր դիրքորոշմամբ հանդես գալով որպես Կեսար, հարգանքով եմ ասում Ձեզ՝ Դուք գործում եք բռնապետական և կեղծավոր կերպով։ Ինչո՞ւ կեղծավոր։ Քանի որ դեռ վերջերս ծափահարվում էին այն քահանաները, որոնք զենքը ձեռքին կռվում էին սահմանին, իսկ այսօր այդ նույն քահանաներն ու եպիսկոպոսները Ձեր հրամանով ձերբակալվում են և մեղադրվում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ։

Բացատրեմ. ավանդաբար հայ հոգևորականությունն է եղել այն ուժը, որը զենքը ձեռքին պաշտպանել է իր ժողովրդին և հայրենիքը։ Չեմ կարծում, թե անհրաժեշտ է հիշեցնել ռազմի դաշտում շատ հոգևորականների սխրանքների մասին։ Իսկ այսօր Դուք, ոտնահարելով պատմությունն ու ավանդույթը, ձերբակալում եք այն քահանաներին, որոնք կանգնել են ժողովրդի առջև՝ ընդդեմ այն մարդու, որի պատճառով կորցվեց Արցախը, այսինքն՝ ընդդեմ Ձեզ։ Ինչպե՞ս կարող էին քահանաները չկանգնել ժողովրդի առաջ, երբ Ձեր ձախողման հետևանքով անվավեր դարձավ հազարավոր նահատակ հերոսների զոհաբերությունը և կորցվեց հազարամյա հայկական տարածք։ Ձեր գործողությունները ոչ միայն ոտնահարում են հայ քահանայի ավանդական իրավունքը՝ առաջնորդելու և աջակցելու հավատացյալներին Ճշմարտության ճանապարհին, այլև արգելում են խոսքի ազատության և ազատ հավաքների հիմնարար իրավունքը։

Ավելին՝ Դուք հանդգնում եք փոխարինել Սուրբ Աթոռի որոշման իրավասությանը և վերականգնել կարգալույծ արված եպիսկոպոսի աստիճանը… ի՞նչ առաքելական իշխանությամբ եք Դուք դա անում։

Պարոն Փաշինյան, եթե Ձեր մտադրությունները իսկապես մաքուր են և Դուք չունեք որևէ առաջադեմ (պրոգրեսիստական) օրակարգ՝ ուղղված վերջին հայապահպան ամրոցի՝ Եկեղեցու կործանմանը, արժանապատվորեն մի քայլ հետ արեք և թույլ տվեք, որ Եկեղեցին ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները, եթե այդպիսիք կան։ Պետության միջամտությունը խղճի ազատությանը այնպիսի քայլ է, որն ավելի հարիր է բոլշևիկներին կամ նացիստներին, ոչ թե այս հազարամյակի ժողովրդավար մի պաշտոնյայի։

Պարոն Փաշինյան, Ձեր ղեկավարության ներքո Էջմիածնի Սուրբ Աթոռը հիշեցնում է 1918 թվականը, երբ օսմանյան զորքերը մեր ազգի Մայր Տաճարից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին հասել։ Մենք այլևս չենք ապրում այդ ժամանակներում, այլևս Սարդարապատի կարիքը չկա, քանզի, փա՛ռք Տիրոջը, հարձակվողները հայեր են՝ Եկեղեցու զավակներ, որոնց խղճում, հուսով եմ, դեռ կա արժանապատվություն և սեր դեպի հայրենիք ու Եկեղեցի:

Աղոթելով Բարի Աստծուն Ձեր համար՝

Պաուլ Բոգդան

(նախկին քահանա Եզրաս Բոգդան)»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նրանք TRIPP կոչվածը դիտարկում են որպես միջանցք՝ իրենց վաղեմի քաղաքական գաղափարախոսությունները հողի վրա իրականություն դարձնելու

Հաջորդ գրառումը

Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ Տիգրան Աբրահամյանն այցելել է երկու քաղբանտարկյալներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում, որտեղ կծառայեն տիրադավ, ազգուրաց և կարգալույծ հոգևորականներ. Արմեն Այվազյան

30/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել և հայրենադարձել հակամարտության հետ կապված բոլոր կալանավորվածներին. Կայա Կալլաս

30/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դիվանագիտությունը ծառայություն է, և ես պատիվ ունեմ ծառայելու իմ հայրենիքին, նույնիսկ այն ժամանակ, երբ հայրենիքը պատառոտում են սեփական ձեռքերով

30/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին, ունենան զինվորական կոչում

30/01/2026
Հաջորդ գրառումը

Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ Տիգրան Աբրահամյանն այցելել է երկու քաղբանտարկյալներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական