Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պայթեցվել են Եվրոպան գազով ապահովող ռուսական գազատարները

29/09/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիան ռուսական գազով ապահովող «Հյուսիսային հոսք – 1» և «Հյուսիսային հոսք -2» գազատարները պայթեցվել են։ Դրանք անցնում են Բալթիկ ծովի հատակով։ Գազի չորս ուղղություններով արտահոսքի մասին այսօր տեղեկացրել է շվեդական «Սվենսկա Դագբլադետ» թերթը՝ հղում կատարելով Շվեդիայի առափնյա անվտանգության ծառայությանը։

Պարբերականը գրում է, որ Բալթիկ ծովում երկու կամ երեք պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծովի մակերեսին երևացել են ջրի եռման, բլթբլթոց հիշեցնող արտառոց երևույթներ։ Սեյսմոլոգ Բյոռն Լունդը հաղորդել է, որ պայթյունների հետևանքները ծովում նկատվել են շվեդական և դանիական տնտեսական գոտում։  Իսկ Շվեդիայի առափնյա անվտանգության ծառայության կենտրոնի հերթապահ սպա  Ջենի Լարսոնը պարզաբանել է, որ ծովի երեսի գազի արտահոսքի շիթը 900 մետր բարձության է եղել, իսկ տրամագիծը՝ 200 մետր։  Ջրասուզակ Պատրիկ Հյուլթերսթրեմի կարծիքով գազատարները, որոնք մոտ 70 մետր խորության վրա են գտնվում, կարող էին պայթեցվել մետաղաճոպանով ծովի հատակ իջեցված հատուկ ռոբոտի միջոցով։

Գերմանական «Տագելշպիգելն» էլ իր հերթին գրել է, որ գազատարները հնարավոր է այլևս վերականգման ենթակա չլինեն՝ նշելով, որ նյութական վնասի ծավալները ահռելի են, թեկուզ դեռ անհնար է հստակ գնահատականներ տալ։

Գազի արտահոսքի և գազատարների հետ կապված դիվերսիայի մասին միջազգային լրահոսում սկզբում ոչ մի տող չկար, սակայն ժամեր անց եվրոպական գրեթե բոլոր լրատվամիջոցները, հղում կատարելով մասնագետներին,  չբացառեցին դիտավորության վարկածը։ Տարբեր աղբյուրներ հավանական մեղավորներ կամ ԱՄՆ-ին են համարում, կամ հենց Ռուսաստանին։

Ռուսական լրատվամիջոցներն իրենց հերթին անտրամաբանական անվանելով արևմուտքից եկող սաբոտաժի մեղադրանքները՝ պայթյունի միակ մեղավոր նշում են ԱՄՆ-ը՝ հիշեցնելով Ջո Բայդենի՝ այս տարվա փետրվարին հնչեցրած «Հյուսիսայի հոսք-2» – ը վերացնելու սպառնալիքը:  

Ռուսաստանի «Առաջին ալիք»-ը, հղում կատարելով ՌԴ-ի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովին, հաղորդել է միջազգային ահաբեկչության հոդվածով գործի հարուցման մասին։ Հեռուստաալիքը նաև ցուցադրել է կադրեր, որտեղ պայթյունի ժամանակ ֆիքսվել է Դանիային պատկանող Բալթիկ ծովի հարավարևմտյան մասում գտնվող Բորնհոլմ կղզու և Շվեդիային պատկանող Գոթլանդ կղզու միջև թռչող ամերիկյան հիդրոլոկատորով ուղղաթիռ։ Ըստ ռուսական կողմի, հենց այդ ուղղաթիռը կարող էր ծովի հատակ իջեցնել պայթեցումներ կատարող սարք։ 

Նաև, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հյուսիսատլանտյան խորհուրդը (ՀԱԽ) այսօր Բրյուսելից հայտարարություն է տարածել այն մասին, որ բոլոր եղած տեղեկություններով հաստատվում է  գազատարները դիտավորյալ պայթեցնելու վարկածը։ ՀԱԽ-ում նշել են, որ կտրուկ և վճռական են պատասխանելու դաշինքի երկրների կարևոր ենթակառուցվածքի վրա կանխամտածված հարձակմանը։

«Մենք՝ որպես դաշնակիցներ, պարտավորվել ենք նախապատրաստվել, զսպել և պաշտպանվել, պետությունների և ոչ պետական ​​սուբյեկտների կողմից էներգիայի հարկադրված օգտագործումից ու հիբրիդային տակտիկաների կիրառումից»-նշված է ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ, որտեղ նաև տեղեկացվում է պայթյունի վերաբերյալ անաչառ հետաքննությանը սատարելու մասին։

Աշխարհի ամենաերկար խողովակների համակարգ «Հյուսիսային հոսք – 1» և «Հյուսիսային հոսք -2» գազատարներից բացի, ռուսական գազը Եվրոպային մատակարարվում է Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով։ «Հյուսիսային հոսքեր»-ի համակարգով Ռուսաստանից Եվրոպա տարեկան ավելի քան 55 միլիարդ խորհանարդ մետր գազ է մատակարարվել, որը հավասար է 14 ատոմակայանի, կամ  ածուխով աշխատող 50 էլեկտրոկայաններից էներգիա արտադրելու հզորությանը։  Խողովակները ծովի հատակով, որոշ տեղերում 210 մետր խորությամբ, անցնում են ավելի քան 1224 կիլոմետր։ Խողովակները շարքից հանելուց հետո Եվրամիության երկրներում, ըստ տնտեսական վերլուծաբանների, սպասվում է խոր էներգետիկ և դրանից բխող տնտեսական ճգնաժամ, քանի որ մեծ գործարանները, հնարավոր է, անժամկետ կմատնվեն պարապուրդի։

Նարինե Կիրակոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննա Վարդապետյանի պաշտոնավարման 14 օրվա ընթացքում՝ աշխատանքից ազատվելու հերթական դիմումը Դատախազությունում

Հաջորդ գրառումը

Հրապարկվել են 3 զոհերի անունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել արցախցի գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
Հաջորդ գրառումը

Հրապարկվել են 3 զոհերի անունները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական