Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուղեցույց արցախցիների համար

30/09/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում. հայտնում են Կառավարությունից:

Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը

Քայլ 1

Հայաստան մուտք գործելուն պես ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում:

Քայլ 2

Գնալ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի կամ Վայքի մշակույթի տան շենք։

Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին առաջնային կարիքների գնահատում։

Այստեղ տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ՝ հիգիենայի միջոցներ, սնունդ, տաք ծածկոց, դեղորայք, կհստակեցվի կեցության վայրի անհրաժեշտությունը, կեցության կարիքի դեպքում կտրամադրվի պետության կողմից ապահովվող կացարաններ։

Կեցության վայրով ապահովումը

Քայլ 3

Հաշվառման գործընթացից հետո այն անձինք, ովքեր ցանկություն են հայտնել օգտվել կառավարության կողմից տրամադրված կացարաններից՝ սակայն չունեն սեփական տրանսպորտային միջոց կամ ունեն տեղաշարժման հետ կապված խնդիրներ՝ կապահովվեն տրանսպորտով և կտեղափոխվեն կառավարության կողմից հատկացվող ժամանակավոր կացարաններ:

Սննդի, սոցիալական այլ կարիքների ապահովումը

Քայլ 4

Կեցության, սննդի, առաջնային այլ կարիքների ապահովման նպատակով տեղահանված անձինք կարող են դիմել Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Կենտրոնները հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։

Քայլ 5

Տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։

Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։

Քայլ 6

Հրատապ աջակցություն ստանալու նպատակով լրացրեք ձեր կարիքները e-soc.am հարթակում կամ զանգահարեք 114 թեժ գծին:

Թեժ գիծ և Ուղեցույց

Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով գործում է 114 թեժ գիծը, տրամադրվող աջակցություններից օգտվելու ուղեցույցները և անհրաժեշտ կոնտակտները հասանելի են irazekum.am հասցեում։

Անվճար շարժական կապ ՀՀ տարածքում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են անվճար միանալ և օգտվել ՀՀ տարածքում գործող շարժական կապի ծառայություններից: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել օպերատորների մոտակա գրասենյակներ։

Հորդորում ենք պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը հասանելի լինեն նաև ձեզ համար: Եթե, այնուամենայնիվ, մուտք եք գործել ՀՀ տարածք, սակայն չեք հաշվառվել՝ կարող եք մոտենալ 60-ից ավելի համայնքներում կառավարության կողմից ստեղծված հումանիտար կենտրոններ, Երևանի վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։

Նրանք, ովքեր չեն հաշվառվել, կացարան չունեն և հայտնվել են Երևանում՝ մոտենալ Փարաքարի Մշակույթի տուն (հասցե՝ Նաիրի 40)՝ դեպի ՀՀ տարբեր մարզերում գտնվող կացարաններ տեղափոխումը ապահովելու և առաջնային կարիքները գնահատելու նպատակով։

Փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց նշյալ խնդիրները կարգավորելու համար կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 010370264 հեռախոսահամարով։

Հետևել պաշտոնական ցուցումներին՝ հնարավոր փոփոխությունների դեպքում իրազեկված լինելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիներին ուղղված սպառնալիքների հեղինակները պետք է պատժվեն ՀՀ քրեական օրենսգրքի 329, մաս 2-րդ, կետ 3-րդ հոդվածներով

Հաջորդ գրառումը

Գեղարքունիքի ու Արմավիրի մարզպետերը նոր տվյալներ են հրապարակում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայաստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Գեղարքունիքի ու Արմավիրի մարզպետերը նոր տվյալներ են հրապարակում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական