Այսօր մետրոյի նոր կայարանների մասին հայտարարելու օր է, և այն վերապահված էր Երևանի քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանին։
Կարծես թե նախընտրական քարոզարշավն սկսվել է։
Պատահակություն է՞, որ այս օրերին Երևանում փակցվել են «Միակը, ով շենացնում է քաղաքը» վերտառությամբ, Տիգրան Ավինյանի նկարով պաստառներ՝ դեռ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չսկսած։
2 տարում Աջափնյակի մետրոյի կայարան կառուցելու մասին հայտնելուց հետո Ավինյանն ասաց, որ Փեթակի տարածքում էլ կարող է մետրոյի նոր կայարան կառուցվել։
«Քննարկում ենք Փեթակի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը, իսկ Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն նույն գծով շարունակվելու է դեպի Դավթաշեն ու Աջափնյակ վարչական շրջանի խորքը», – ասաց նա։
Ավինյանը նշեց, թե Երևանի քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի Հայաստանն ունենա կայարանների բացում։
Լրագրողների հարցին, թե ինչու է կառավարության նիստին ինքը եկել, ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ավինյանը պատասխանեց, թե քաղաքապետը կառավարության հետ չի աշխատել, իսկ ինքը 3 տարի եղել է փոխվարչապետ։