Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շրջանառության հարկ՝ «ըստ նորին մեծություն» Նիկոլի. ՄԱՍ 1

07/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր զրուցելու ենք այս հարկի մասին, ավելի ճիշտ` այն հերթական փորձանքի մասին, որ օրվա իշխանությունը բերում է փոքր և միջին բիզնեսի, փաստաբանների, նոտարների գլխին։

Շրջանառության հարկը ՀՀ հարկային գործող համակարգի մի տեսակն է, որն իբրև թե առավել բարենպաստ է դիտարկվել, եթե այն համեմատենք ավելացված արժեքի հարկի հետ։ Բավականաչափ մեղմ, կարելի է ասել ինքնաշխատ հարկատեսակի ներդրումով դեռ 2000 թվականներին պետությունը մանր տնտեսվարողների նկատմամբ հսկողությունը էականորեն նվազեցրեց, բայց նրանց վրա թողեց եկամտահարկի կամ սոցիալական վճարների պարտավորությունը։

Իհարկե, դա չէր նշանակում, որ հարկային տեսուչները ձեռք էին քաշել շրջհարկով աշխատողներից, բայց ամեն դեպքում հարկի ռեժիմը քիչ թե շատ կոնսենսուս էր ձեւավորել պետության, կաշառակեր հարկահավաք մարմինների և ՓՄՁ տնտեսվարողների միջև։ Առանձին ժամանակներում իրենց  գեղջկական ռեֆորմատոր համարող ՀՀ  որոշ ղեկավարներ փորձեցին շրջհարկի մեջ կատարել խստացումներ, խմբագրել կամ չեղարկել հարկատեսակը, սակայն տոնավաճառների աշխատակիցների, աշխույժ երիտասարդների կազմակերպված պայքարի թափից վախեցած՝ պետական  օդիոզ պաշտոնյաները նահանջեցին։

 Համեմատաբար կայուն վիճակը պահպանվեց մինչև վերջերս։ Սակայն քպ-կան իշխանավորները չէին համակերպվում տնտեսության այդ հարկատեսակով գործող հատվածի գոյության հետ,  և 2024 թվականի հունվարին հանրությանը ներկայացվեց շրջանառության հարկի փոփոխության նախագիծ.  այն դրվեց էլեկտրոնային քվեարկության e-draft հարթակում։

Ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով, որը ցանկանում են  ուժի մեջ  մտցնել 2025 թ, հունվարի 1-ից:

  1. Առևտրային կազմակերպությունների համար ներկայում գործող 5.0 տոկոսի փոխարեն նախատեսվում է ներդնել 10.0 տոկոս դրույքաչափ։

Այսինքն՝ հարկի գումարը կավելանա հարյուր տոկոսով։ Դիցուք՝ տնտեսվարողը հիմա վճարում է հարյուր հազար դրամ, նախագծի ընդունվելու դեպքում  կվճարի երկուհարյուր հազար դրամ։

2. Արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները ներկա 3.5 տոկոսի փոխարեն կվճարեն 7 տոկոս դրույքաչափ։ Այսինքն՝ արտադրողը, անկախ իր վաճառքների կատարման, հասույթի ստացման պայմաններից, պետք է վճարի երկու անգամ ավելի հարկ։

3. Հանրային սննդի բնագավառում գործող կազմակերպությունների համար ներկա 6.0 տոկոսի փոխարեն նախատեսվում է կիրառել 12.0 տոկոս դրույքաչափ։ Այսինքն՝ յուրաքանչյուր սեղանի՝ ենթադրենք հարյուր հազարի հասույթից ներկայում վճարվող 6000 դրամի փոխարեն հարկային նոր դրույքաչափով կվճարեն 12000 դրամ։

4. Մտահոգիչ այս թվերի ֆոնին նոտարների և  փաստաբանների հարկման պայմանները բացառիկ դրամատիկ բնույթ են ստացել։ Նախագծով նրանց արգելվել է կիրառել այդ հարկատեսակը և անցում կատարել հանրային ընդհանուր ռեժիմին, այսինքն վճարել ավելացված հարկ եվ շահութահարկ։ Մոտավոր գնահատականով հարկի հանրագումարը կկազմի 38 տոկոս, այսինքն՝ աճը կկազմի 700 տոկոս։

Ցանկացած միջին կարգի արևմտյան տնտեսագետ եթե իմանա հարկերի բարձրացման նման ցուցանիշի մասին, անկասկած կխելագարվի կամ էլ կհասկանա, որ ՀՀ տնտեսական հարցերով պատասխանատուները ունեն լրջագույն իմացաբանական և վարքականոնային շեղում։ Ընկալելու համար բերենք օրինակ։

Եթե որևէ անձի փաստաբանական ծառայության մատուցելու ներկա պայմաններում հարկը կազմում էր պայմանագրի հինգ տոկոսը և առանձնապես խոշոր գումար չէր, ապա նախագծի ընդունվելու դեպքում քաղաքացին ստիպված կլինի մոտ յոթ անգամ ավելի գումար վճարել փաստաբանին։

Անկասկած, բոլորի մոտ առաջանում է երկու հարց։

1. Լրացուցիչ որքա՞ն գումար է ստանալու պետական բյուջեն այդ նախագծի ընդունվելու դեպքում։

2. Նախագծի ընդունման դեպքում ինչպիսի՞ կառուցվածք կունենա ՀՀ հազար հարկատուների ցուցակը։

Պատասխան 1. Նախագծի ընդունման ֆինանսական լրացուցիչ մուտքերը պետբյուջե կավելանան 17.8 մլրդ ՀՀ դրամով։

Իսկ ինչպե՞ս կարելի է տնօրինել այդ գումարը՝ ըստ ՀՀ կառավարության: Որպես պատասխան՝ նշենք, որ 2023 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 10.0 մլրդ ՀՀ դրամ է նվիրել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հարուստ կազմակերպություններին։ Այսինքն՝ կրպակների առևտրականներից, նկուղներում ինչ- որ բան արտադրողներից, հացի փռերում խաշվող հացթուխներից քերած գումարի չափով նվեր են տվել միլիարդավոր դրամների շրջանառություն ունեցողներին։

Պատասխան 2. Վերջերս ամփոփված 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցուցակի վերլուծությունը վկայում է, որ 2018 թվականին գրանցված ցուցանիշը կառուցվածքը չի փոխել, և այդ հազար խոշոր հարկատուները համապատասխանաբար ապահովել են ՀՀ բյուջետային մուտքերի 77 տոկոսը, այսինքն՝ մանր ու միջին տնտեսվարողների դերը երկրի հարկային մուտքերի ծավալում աննշան է,  նրանց հարկման խստացումները և դրույքների գիշատիչ աճը բնավ պատճառաբանված և նպատակահարմար չեն։

Փաստացի այս պահին ունենք իշխանություն, որը սուբսիդավորելու, օգնելու փոխարեն, գնում է տնտեսության ՓՄՁ հատվածի վերացման ճանապարհով։ Իսկ ինչո՞ւ: Դրա մասին կգրենք հաջորդ զրույցի ընթացքում։

Շարունակելի…

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրային տրանսպորտը համայնքային ծառայություն է, ոչ թե օծանելիք արտադրող ընկերություն, որը ցանկացած պահի թանկացնի իր արտադրանքը. Փոստանջյան

Հաջորդ գրառումը

ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ենթադրաբար Արշակ Սրբազանին տեսագրելու դեպքի առիթով դատախազությանը հաղորդում է ներկայացրել

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական