Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շարունակվում են Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության կենտրոնական վարչության՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով արցախահայերին անհատական օգնության ծրագրերը

28/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

   Համաձայն Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության վարչության կողմից ՈՐՈՇՄԱՆ՝ ծրագրի հաջորդ   նպաստ ստացողներն  են Արցախից բռնագաղթած ուսուցիչներն ու Արցախի լրատվական գործակալությունների լրագրողները:

       Թեքեյան Մշակութային Միության ուշադրության ու հոգածության կենտրոնում միշտ են եղել ուսուցիչները, որոնք ունեն առանձնահուկ առաքելություն՝ դասավանդման ժամանակակից մեթոդներով գիտելիք, փորձ  փոխանցել մեր մատաղ սերնդին:

      Թեքեյան Միությունը շուրջ 27 տարի է իրականացնում է «Ուսուցիչ Մը Հովանավոր է» ծրագիրը, որը միտված է ըստ արժանվույն գնահատել ուսուցչին, ով կրթում դաստիարակում ու ձևավորում է վաղվա հասարակական անհատին ՝մարդուն:  

    Նախաձեռնությունը  առավել քան կարևոր է հիմա, երբ ուսուցիչները գտնվում են հետպատերազմյան բարոյահոգեբանական ծանր իրավիճակում։

Հայաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղավ Արցախից տեղահանված ուսուցիչների համար վերապատրաստման մասնագիտական դասընթացների կազմակերպմանը: Նպատակն էր աջակցել նրանց, որպեսզի ստեղծված իրավիճակում նաև համապատասխան միջավայր ձևավորվի երեխաների համար:

    Վերապատրաստում անցած ուսուցիչները կստանան հավաստագրեր և կկարողանան  լրացնել ՀՀ մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առկա 1394 ուսուցչի թափուր աշխատատեղերը։ Բացի այդ, նրանք կստանան 30% հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի՝ որոշ սահմանային համայնքներում ուսուցիչները կստանան ամենամսյա գումարներ:

Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիանա Սաֆարյանը 2023թ. սեպտեմբերի 19-20-ից հետո տեղափոխվել են Հայաստան։ Ապրում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, բազմազավակ մայր է՝ ունի 2-18 տարեկան 8 երեխա: Հարցին, թե արդյո՞ք հարմարվել է ու կցանկանա աշխատել գյուղի դպրոցում, ասաց, որ դեռ չեն կարողանում ընտելանալ նոր պայամաններին ու տեղանքին, ցուրտ շրջան է, և որ ամենակարևորն է՝ սթրեսը, հոգեբանական ծանր ապրումները դեռ չի հաղթահարել։ Բացի այդ, առողջական խնդիրներ ունի․ որոշ ժամանակ անց երեխաներն էլ դպրոց կհաճախեն, ինքն էլ, իհարկե, կրկին կաշխատի, քանի որ միայն ամուսնու աշխատանքով դժվար կլինի երեխաններին մեծացնել…

    Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը 5 երեխաների մայր է (7-15 տարեկան)։ Հայաստան տեղափոխվելուց հետո ամուսնու և հինգ երեխանների հետ ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հին քոլեջի մասնաշենքում․ քոլեջի դասասենյակները հարմարեցրել են սենյակային պայմանների և տրամադրել իրենց: Մարինեն պատմեց, որ այդ քոլեջում է ապրում նաև Արցախից բռի տեղահանված ևս 9 ընտանիք: Պայմանները շատ վատ են, մտածում են մատչելի վարձով տուն գտնելու մասին, որից հետո կմտածեն աշխատանք գտնել ու շարունակել ապրել :

    Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցի համակարգչային օպերատոր Մարիամ Հայրապետյանը Հայաստանում բնակվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղում՝ մեկ ամսական դստեր և ծնողների՝ Մարինեի և Սուրենի հետ։ Բենզինի պահեստի պայթյունից հետո Մարինեի ամուսինը և եղբայրը անհետ կորած են համարվում։ Մեկ ամիս անց էլ Մարինեն սրտի թրթիռով է արձագանքում յուրաքանչյուր անծանոթ հեռախոսազանգի՝ շարունակելով սպասել եղբոր և ամուսնու մասին որևէ լուր փոխանցող հեռախոսազանգի։

Ծրագրի շահառու դարձան նաև արցախյան լրատվամիջոցների բռնի տեղահանված աշխատակիցները։ Ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացան  «Արցախպրեսս»-ի, «Արցախի հանրային ռադիո»-յի, «Արցախի հանրային հեռուստատեսության» լրագրողներ Նորայր  Հովսեփյանը, Միքայել Հաճյանը, Տաթևիկ Պողոսյան, Լիանա Իսախանյանը, Աննա Մանգասարյանը, Անուշ  Գասպարյանը, Արմինե Վարդանյանը և այլոք։ Նրանք այն լրագրողներից են, որ մասնագիտական պարտականությունները կատարեցին խիզախորեն և անձնուրաց՝ ներկայացնելով Արցախի քաղաքներում և գյուղերում տեղի  ունեցող դեպքերն ու իրադարձությունները։ Լրագրողները վերջիններից էին, որ դուրս եկան Արցախից․ նրանք հավատում էին, որ իրականությունն ամենատես աշխարհին ներկայացնելը կօգնի հասնել խնդրի արդարացի լուծմանը։ Աշխարհն այս անգամ էլ կույր ձևացավ։

Արցախահայերի օգնության ծրագրերը շարունակվում են: Միացեք ծրագրին Արցախահայերը մեր օգնության կարիքը ունեն:

Ծրագրին միանալու համար կարող եք Ամն –ում նվիրատվությունները ուղարկել հետևյալ հասցեով. Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watwrown MA 02472, https://givebutter.com/ AGuStb,

իսկ Կանադայում՝ Tekeyan CulturalASssociation Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada հասցեով, https:// www.con vergepay. Com/hoted- payments/?ssl-tsn-auth-token=khtGf%2FjkTgWma7CEev3bQaaayrSp5tT#!/payment-method

27 Հոկտեմբերի, 2023թ․

Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության

հայաստանյան ներկայացուցչություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գազայի ստորգետնյա շտաբները ռմբակոծվել են

Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական